Դեռահասի մարմնի փոփոխության և հասունացման հետ միաժամանակ, առաջանում է հետաքրքրություն սեռական կյանքի նկատմամբ: Ուսումնասիրությունները, անցկացրած Ասիայի, Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի, եվրոպայի 20 զարգացող երկրներում, ցույց են տվել, որ մարդկանց մեծ տոկոսը սեռական կյանքով սկսում են ապրել դեռահասության շրջանում: հետազոտության արդյունքների հաշվետվությունում նշված է, որ այդպիսի սեռական հարաբերությունների մեծ մասը կրում են վտանգավոր բնույթ: պահպանակների և հակաբեղմնավորիչների օգտագործումը մշտական չէ, և շատ հաճախ այդպիսի կապերը հետևանք են լինում անցանյկալի հղիությանը և ապօրինի արհեստական վիժումների: Երիտասարդները պետք է լավ տեղեկացված լինեն սեռական կուլտուրայի հարցերի վերաբերյալ, սեռական կյանքի բնույթի և հակաբեղմնավորիչ եղանակների կիրառման մասին: Կատարված հետազոտությունները ցույց են տալիս նաև, որ տղաների մեծ տոկոսը սեռական կյանքով սկսում է ապրել ավելի վաղ, քան նույն տարիքի աղջիկները: Մի շարք գործոններ, ինչպիսիք են սեռական հարաբերությունների թիվը և զուգընկերների թիվը, հակաբեղմնավորիչների ցանկացած տեսակի օգտագործումը ազդում են դեռահասի սեռական վարքագծի կուլտուրայի վրա.

իրավիճակն ընտանիքում. այն դեռահասների համար, որոնք լավ հարաբերություններ ունեն ծնողների հետ, բնորոշ է սեռական կյանքի ավելի ուշ սկիզբը:

իրավիճակը դպրոցում. այն դեռահասների համար, որոնք լավ հարաբերություններ ունեն ուսուցիչների հետ, բնորոշ է սեռական կյանքի ավելի ուշ սկիզբը:

կրոն. հավատացյալ դեռահասների համար բնորոշ է սեռական կյանքի ավելի ուշ սկիզբը:

սովորույթներ. այն դեռահասների համար, որոնք ունեն վնասակար սովորություններ, ինչպիսիք են ալկոհոլը և թմրանյութերի օգտագործումը, վաղ սեռական հարաբերությունների սկիզբը մեծ հավանականություն ունի:

Ամբողջ աշխարհում շատ դեռահասներ սեռական կապերի մեջ մտնելը դիտարկում են որպես իրենց տղամարդկությունը և հաջողությունը հաստատող ավանդույթ: Իսկ աղջիկների և կանանց դերը հիմնականում լինում է պասիվ:


Doctors.am ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ