Գոյություն ունեն մարդու անհատական առանձնահատկություններով պայմանավորված (տարիք, սեռական հակման արտահայտվածություն և այլն) սեռական ակտիվության խիստ տարբեր մակարդակներ: Սեռահասունության շրջանում յուրաքանչյուր մարդու մոտ հաստատվում է սեռական ակտիվության իր անհատական ռիթմը կամ մակարդակը: Եվ երբ այդ ռիթմը ինչ-ինչ պատճառներով խախտվում է, առաջանում են հարկադրական սեռական աբստինենցիայի (սեռական ժուժկալության) տարբեր դրսևորումներ: Կախված տարիքից, խառնվածքից և սեռական հակման ուժգնությունից` այդ դրսևորումների արտահայտվածությունը և սուբյեկտիվ ապրումների բնույթը կարող են շատ տարբեր լինել: Հարկադրական սեռական աբստինենցիան հիմնականում դրսևորվում է նևրոզանման խանգարումներով, դյուրագրգռությամբ, քնի խանգարումներով, անհարմարավետության զգացումով, սեքսուալ թեմայի շուրջ հիվանդագին սևեռումով և այլն: Սեռական աբստինենցիայի դրսևորումները ցայտուն են արտահայտված հիմնականում պատանիների մոտ` սեռական հասունացման շրջանում: Հասուն մարդիկ և տարեցները սեռական աբստինենցիան թեթև են տանում: Նման դեպքում հատուկ ֆիզոլոգիական պաշտպանական մեխանիզմ է երազախաբությունը, որը թեթևացնում է տղամարդկանց մոտ տանջալից դրսևորումները:
Սովորաբար սեռական կյանքը բնականոն է դառնում սեռական ակտիվության և ռեժիմի բավարար մակարդակի հաստատումով (հիմնականում` ամուսնությամբ): Ամուսնության մեջ սեռական կյանքի սովորական ռիթմով սեռական աբստինենցիայի երկարատև շրջանները բացառվում են:


Doctors.am ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ