ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ներկա լինելով սեմինարներից մեկին` կստանաք ԱՆՎՃԱՐ մասնակցության հնարավորություն անմիջապես հաջորդող սեմինարին մասնակցելու համար:

 

0-3 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՈՍՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ

 

Օրը` սեպտեմբերի 20

Ժամը` 16:00

Մասնակցության արժեքը` 2.000 դրամ (գալով այս սեմինարին` հաջորդին կմասնակցեք ԱՆՎՃԱՐ)

Երեխայի զարգացման կարևոր ցուցանիշը համարվում է խոսքը: Առաջին հերթին խոսքի միջոցով են որոշում երեխայի զարգացումը նորմայի սահմանո՞ւմ է, թե՞ հետ է մնում տարիքից: Խոսքի նորմալ զարգացումը մեծապես օգնում է երեխային զարգանալ բոլոր առումներով:

 

Սեմինարի ընթացքում կանդրադառնանք մի շարք հարցերի`

- 0-1 տ. երեխայի խոսքի զարգացման նախադրյալները,

- 1-2 տ. երեխայի խոսքի զարգացումը,

- 2-3 տ. երեխայի խոսքի զարգացումը,

- երեխայի խոսքի զարցագման առանձնահատկությունները,

- երբ անհանգստանալ, եթե երեխան չի խոսում,

- երբ դիմել մասնագետի,

- ինչպես օգնել երեխային խոսքի բացակայության պարագայում:

 

ՄՏԱՎՈՐ ՀԵՏԱՄՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՍ ԿԵՐՊԱՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Օրը` սեպտեմբերի 26

Ժամը` 17:00

Մասնակցության արժեքը` 2.000 դրամ (նախորդ սեմինարի մասնակցի համար` ԱՆՎՃԱՐ)

Մտավոր հետամնացություն ունեցող երեխաների ես կերպարի զարգացման առանձնահատկությունների իմացությունը թույլ կտա ծնողներին, մասնագետներին և այս խնդրով հետաքրքրվող բոլոր անձանց ավելի լավ պատկերացում կազմել և ճիշտ մոտեցում ձևավորել մտավոր հետամնացություն ունեցող երեխաների նկատմամբ:

 

Սեմինարի ընթացքում կխոսենք, թե`

- ինչ է մտավոր հետամնացությունը,

- որոնք են առաջացման պատճառները,

- ինչպես է ես-ը ձևավորվում և զարգանում նորմայում և մտավոր հետամնացության  
  դեպքում:

 

ԻՆՉՊԵՍ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏՆՕՐԻՆԵԼ ԺԱՄԱՆԱԿԸ

 

Օրը` հոկտեմբերի 3

Ժամը` 17:00

Մասնակցության արժեքը` 2.000 դրամ (նախորդ սեմինարի մասնակցի համար` ԱՆՎՃԱՐ)

Ժամանակը մեր ունեցած միակ ռեսուրսն է, որը հնարավոր չէ վերականգնել, հետևաբար շատ կարևոր է, որ կարողանանք տնօրինել այն ճիշտ և արդյունավետ:

 

Սեմինարի ընթացքում կքննարկենք, թե`

  • որոնք են ժամանակի «գողերը», ինչն է խանգարում մեզ կենտրոնանալ,
  • ինչպես կարող ենք ազատվել ժամանակ խլող գործոններից,
  • որոնք են այն հմտությունները, որոնց շնորհիվ կկարողանանք ճիշտ բաշխել ժամանակը,
  • ինչպես ճիշտ դնել նպատակները և ծրագրել իրականացման տանող քայլերը:

 

ՄԱՆԿԱԿԱՆ ԱԳՐԵՍԻՎՈՒԹՅՈՒՆ

Օրը` հոկտեմբերի 10

Ժամը` 17:00

Մասնակցության արժեքը` 2.000 դրամ (նախորդ սեմինարի մասնակցի համար` ԱՆՎՃԱՐ)

Երեխայի ագրեսիվության խնդրին բախվում է ծնողների մեծամասնությունը` հաճախ չկողմնորոշվելով, թե ինչպիսի արձագանք պետք է տալ երեխայի նման վարքին, ինչպես ճանաչել և տարբերակել ագրեսիան վարքի այլ դրսևորումներից:

 

Սեմինարի ընթացքում կպարզենք, թե`

- ինչ է ագրեսիան,

- որոնք են առաջացման պատճառները,

- ինչպես է դրսևորվում տարբեր տարիքներում,

- արդյոք ագրեսիան բոլոր դեպքերում է անընդունելի:

 

Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես զանգահարել և գրանցվել:

Հեռ.` 010 58 48 38, 093 062 063

Հասցե` Մոսկովյան 21, բն. 5 (Մոսկովյան- Տերյան փող. խաչմերուկ)

www.2ov.am