Տարեկան 8.6 մլն մարդ  վարակվում է տուբերկուլյոզով, 1.3 մլն մահանում է: Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝   վաղ ախտորոշումն ու բուժումը առաջնային են տուբերկուլյոզի դեմ պայքարում:
Գիտնականները հայտնաբերել են տուբերկուլյոզի ախտորոշման  առաջին շնչառական թեստը: Այն կարճ ժամանակահատվածում տեղեկություն է տալիս հակաբիոտիկակայունության մասին, ինչը ստանդարտ մեթոդով որոշելու համար վեց շաբաթ ժամանակ է հարկավոր: Տուբերկուլյոզի բակտերիան ինհալյացիոն հակաբիոտիկների ազդեցությանը 10 րոպե ենթարկվելուց հետո,  յուրօրինակ գազ է արտազատում :
Նոր հետազոտության ընթացքում կիրառվել է իզոնիազիդի ինհալյացիոն ձևը: Իզոնիազիդը տուբերկուլյոզի բուժման մեջ կիրառվող ստանդարտ դեդամիջոցներից է:  
Հետազոտության ընթացքում նապաստակներին տվել են իզոնիազիդի հատուկ նշված մոլեկուլներ: Տոլբերկուլյոզի առկայության դեպքում, նրանց թոքերից անջատվել է ազոտ, որը հայտնաբերվել է մասս սպեկտրոմետր կոչվող սարքի միջոցով:
 
Դրական արդյունքը հաստատում է տուբերկուլյոզի բակտերիաների առկայությունը և խոսում իզոնիազիդի հանդեպ զգայունության մասին
 
Տուբերկուլյոզի բուժումը
 
Տուբերկուլյոզը շատ դժվար է բուժել : Բուժումը կատարվում է դեղերի մեծ խմբով՝ 6 ամիս շարունակ:
 
Երեխաների մոտ տուբերկուլյոզի հայտնաբերումը բարդ է մեծահասակների համեմատությամբ: Թեստը կարող է օգտակար լինել երեխաների մոտ տուբերկուլյոզի հայտնաբերման համար, քանի որ նրանցից հետազոտության համար խորխի նմուշ վերցնելը բարդ գործընթաց  է: :
 
Հիվանդության ոչ ամբողջական բուժումը պատճառ է դարձել  տարբեր երկրներում դեղակայուն ձևերի առաջացման: 
Երկար տարիներ տուբերկուլյոզի ախտորոշումը կատարվել է խորխից՝ ցանքսի միջոցով, ինչը երկարատև գործընթաց է (4-6 շաբաթ):
Նոր շնչառական թեստը որոշում է զգայունությունը միայն իզոնիազիդի հանդեպ: Այսպիսով, այն պետք է կիրառվի հետազոտման այլ միջոցների հետ համադրությամբ:
Իսկ մինչ այդ, հաջորդ քայլը կլինի թեստի՝ կլինիկական պայմաններում մարդկանց մասնակցությամբ փորձարկումը:
 
 
 
Նյութի սկզբնաղբյուրը՝ BBC.com
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am