Բժշկական լաբորատոր ախտորոշման սարքերի առաջատար արտադրող Roche Diagnostics ընկերությունը Հայաստանում մեծ շուքով տոնեց իր կլինիկական կենսաքիմիայի ռեագենտների 50-ամյակը:

Roche Days in Armenia խորագիրը կրող միջոցառումը հունիսի 26-27-ը Երեւանի սրտում համախմբել էր բժիշկ-լաբորանտներին, ուռուցքաբաններին, սրտաբաններին, էնդոկրինոլոգներին եւ այլ մասնագետների ոչ միայն տոնելու Roche Diagnostics-ի հոբելյանը, այլեւ ներկայացնելու լաբորատոր ախտորոշման ոլորտի նորարարություններն ու կիսվելու եվրոպական փորձով: Տարբեր զեկույցներով հանդես եկան Լեհաստանի և Հայաստանի մասնագետները:

Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը.
«Ողջունում եւ շնորհավորում եմ Roche ընկերությանը. ընկերություն, որը ոչ միայն բիզնեսի վարման հաջող փորձ ունի, այլեւ կրում է որոշակի սոցիալական բեռ՝ կրթելով մասնագետների»: 

Roche Diagnostics-ի Լեհաստանի գլխամասի գլխավոր մենեջեր Ռալֆ Հալբախը, որն արդեն երկրորդ անգամ է Հայաստանում, Doctors.am-ի հետ զրույցում նշեց, որ նմանատիպ միջոցառումներն արդեն ավանդույթ են դարձել.

«Սա շատ լավ հնարավորություն է՝ համախմբելու ախտորոշիչ ոլորտի, կլինիկաների մասնագետներին եւ նրանց փոխանցել մեր փորձն ու գիտելիքները՝ բարձրացնելով որակն ախտորոշման ոլորտում: Ուրախ ենք, որ մեր ներդրումն ունենք այս գործում»:

Roche Diagnostics-ի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում «Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունն է: Վերջինիս կոմերցիոն տնօրեն Դավիթ Առաքելյանը մեզ հետ զրույցում նշեց.
«Լինելով Roche Diagnostics-ի եւ այլ առաջատար ընկերությունների պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում, մեր ընկերությունը որդեգրել է քաղաքականություն՝ ոչ միայն իրականացնել վաճառք, այլեւ տրամադրել լուծումներ՝ սարքավորումների տեղադրման, մոնտաժման եւ ուսուցման հետ կապված: Մենք հետեւողական ենք, որ մեր սարքերը կիրառվեն պատշաճ, եւ պատասխանները լինեն ճշգրիտ:

Մենք Հայաստան ենք բերել որակի վերահսկման եւ ապրանքի անվտանգության եվրոպական ստանդարտներն ու լավագույն պրակտիկան:
Կրթական կոմպոնենտը, որը մեր ընկերությունը որդեգրել է, շատ կարեւոր է մեզ համար: Մի քանի տարի առաջ մեր նախաձեռնությամբ ՀՀ առաջատար կլինիկաների մասնագետները գործուղվեցին Roche Diagnostics՝ մասնակցելու որակի վերահսկման եռօրյա դպրոցի, որը շարունակական բնույթ է կրում, հայ մասնագետները կմասնակցեն Լեհաստանում անցկացվող Հայաստանում անցկացվող որակի վերահսկամն դասընթացին: Դա մեր եւ Roche Diagnostics ընկերության համատեղ ներդրումն է Հայաստանում որակի վերահսկման բարձրացման գործում»,-եզրափակեց Առաքելյանը:

Ի դեպ, միջոցառման ընթացքում ներկայացվեց նաեւ Roche Diagnostics-ի նոր՝ Cobas Pro ինտեգրված սարքավորումը: