Հայաստանում բացվել է առաջին դիետոլոգիական կլինիկան, որի հիմնադիրն է բժիշկ-դիետոլոգ, հոգեբույժ՝ Լիդիա Այվազյանը։

Նորաբաց, գեղեցիկ և հարմարավետ կենտրոնի աշխատանքային շրջանակը լայն է՝ ճարպակալման բուժում, սննդավարքային խանգարումներ, նաև էնդոկրինոլոգիական, հոգեբուժական և հոգեբանական խնդիրների ախտորոշում և բուժում, լաբորատոր ախտորոշում։

«Մեր նպատակներից է  մատուցել  դիետոլոգիական բոլոր ճյուղերի անհրաժեշտ ծառայությունները մեկ վայրում։  Այսպիսով ունենալու ենք կլինիկա, որտեղ սննդի և առողջության հետ կապված բոլոր խնդիրները լուծում են ստանալու»,- նշում է Լիդիա Այվազյանը։

Կենտրոնում գործելու է նաև  նախադեպը չունեցող մանկական սննդային թերապիայի կաբինետ երեխաների համար, որտեղ մասնագետները աշխատելու են սննդի հետ դժվարություններ ունեցող երեխաների, այսպես կոչված «չուտող երեխաների» հետ։

Կաբինետը երեխաների տարիքին  համապատասխան ֆունկցիոնալ խոհանոց է, որտեղ երեխաները հնարավորություն կունենան  մթերքների հետ զանազան գործողություններ կատարել, խաղային պրոցեսի մեջ լինել և մասնագետների օգնությամբ  աստիճանաբար հաղթահարել վախը, ընտրողականությունը, խուսափողական վարքը սննդի նկատմամբ։

ReBalance Clinic-ում գործում է երկու հիմնարար սկզբունք՝ ապացուցողական բժշկություն և պացիենտակենտրոն մոտեցում։

Ապացուցողական բժշկությունը առողջապահական ծառայություններ մատուցելու ձև է: Սա գործընթաց է, որը ներառում է հետազոտությունների արդյունքների համակարգված վերանայում, գնահատում և օգտագործում։ Ապացույցների հիման վրա որոշումներ կայացնելը պարզեցնում է պացիենտի շփումը բժիշկի հետ, ինչը նպաստում է համատեղ որոշումների կայացմանը և դրանց իրագործմանը։

Մենք աշխատում ենք թիմով, յուրաքանչյուր պացիենտի ընդունում ենք նախապես հերթագրելով և ճիշտ ժամանակին, խորհրդատվության համար հատկացնում ենք ոչ պակաս քան  մեկ ժամ,  որի ընթացքում պատասխանում ենք  բոլոր մտահոգող հարցերին, իրազեկում ենք հիվանդության առանձնահատկությունների և դրսևորումների մասին՝ հիմնվելով միջազգային բժշկական ուղեցույցերի վրա: Մենք ներդրել ենք կոնսիլիումի գաղափարը, որի շրջանակում քննարկվում են բոլոր բարդ խնդիրները, և  տրվում են համապատասխան եզրակացություններ: Հաշվի առնելով բոլոր մասնագետների  կարծիքը՝ մշակվում է բուժման հետագա ռազմավարությունը:

Այսպիսով, ReBalance Clinic-ում Դուք կստանաք արդյունավետ և գրագետ բուժում փորձառու մասնագետների կողմից՝ վերականգնելով Ձեր առողջությունը և բարձրացնելով կյանքի որակը։