Ուզում եմ ներկայացնել նորաստեղծ "ARTMED and Heap Research" բաժանմունքը, որտեղ իրագործվում են նորագույն մեթոդներ նյարդաբանական և սրտաբանական հիվանդների վերականգնողական թերապիայում: ԲաԺանմունքը ստեղծված է Հոլանդական հայտնի "Ռուսսինգ" վերականգնողական կենտրոնի հովանավորությամբ, որի փորձը ուսումնասիրել ենք տեղում, նաև շարունակական համագործակցություն է իրականանում առ այսօր: Որպես կարդիոռեաբիլիտացիոն ծրագրի ղեկավար ներկայացնում եմ այդ ծրագիրը:
Մարդկային ֆիզիկական պոտենցիալ հնարավորությունները շատ ավելի շատ են քան մենք օգտագործում ենք: Ահա դրանց մասնագիտորեն բարձրացումը, կարդիոռեաբիլիտացիայի խնդիրն է:
Ծրագրի ներքո ստանում են վերականգնողական բուժում բազմաթիվ սրտային հիվանդներ:Ստացված են բավականին բարձր ցուցանիշներ` արյան ճնշման իջեցում, ցավային սինդրոմի նվազում, հևոցի պակասում, ընդհանուր ֆիզիկական դիմադրողականության բարձրացում,սրտամկանի սնուցման լավացում՝ ԷՍԳ,և արտամղման ֆրակցիայի աճ՝ ԷխոՍԳ:
Երկարաժամկետ պրոգնոստիկ ցուցանիշներն են /ըստ գրականության/ 11% - 36%ֆ. տոլերանտության աճ 9-10% սրտանոթային մահացության նվազում:Ստորև ներկայացնում եմ ծրագրի մասնակցության սխեման, ծրագրի խնդիրները և նպատակները:
Ներկայումս, ըստ Ամերիկյան կարդիոռեաբիլիտոլոգների ասոցացիայի և եվրոպական շատ երկրների /Գերմանիա, Շվեցարիա, Հոլանդիա,Ֆրանսիա/, սրտաբանների միության վերականգնողական ծրագրերը ազգային բժշկական ստրատեգիայի մասն են կազմում: Կարդիոռեաբիլիտացիայի նպատակն է ստեղծել հիվանդների բուժման անբողջական օղակ,պոլիկլինիկա-ստացիոնար-վերականգնողական բուժում,պահպանելով փոխադարձ կապը,զուգակցելով դեղորայքային բուժումը ֆիզիկական մեթոդների հետ:
Սրտաբանական վերականգնողական ծրագրի խնդիրները բաժանվում են 2 մասի` կարճաժամկետ /անմիջապեսսուր վիճակից հետո/ և երկարաժամկետ /ողջ կյանքի ընթացքում/:
Կարճաժամկետ խնդիրների նպատակն է հիվանդի վիճակի ստաբիլիզացիան, նրա ֆիզիկական և հոգեբանական վիճակի օպտիմալ վերականգնումը, վերադարձնելիր սովորական կենսաոճին, լավացնել կյանքի որակը և իջեցնել ռեցիդիվների ռիսկը, բացառել ռիսկի գործոնները:
Երկարաժամկետ խնդիրները բաղկացած են 4 փուլից (British Association for Cardiac Rehabilitation)
1-ին փուլ՝ վերը նշված առաջին շաբաթն է:
2-րդ փուլ՝ ստացիոնար բուժման ընթացքում, 2-6 շաբաթն է: Այս փուլում արդեն կիրառվում են շնչառական հատուկ մեթոդիկայով վարժություններ /PLB Roessingկենտրոնի ծրագրով/ և մանր մկանային խմբերի վարժություններ: Փուլի վերջում խորհուրդ է տրվում անցկացնել տրեդմիլ – թեստ ֆիզիկական ծանրաբեռնվածության հնարավոր աստիճանը որոշելու համար: Շատ կարևոր է հոգեբանի աշխատանքը հիվանդի հետ պսիխոէմոցիոնալ սֆերայի վերականգնման ուղղությամբ, բոլոր փուլերում:
3-րդ փուլ: Շարունակվում է 6 շաբաթ -12 ամիսների ընթացքում, ստացիոնար-ամբուլատոր հսկողության ներքո, շաբաթը 2-3 անգամ՝ ըստ հիվանդի վիճակի: Այս փուլում կիրառվում են բոլոր հնարավոր աէրոբիկ և անաէրոբիկ վարժությունները` ձգման, վարժասրահներում` վարժասարքավորումների վրա` տրեդմիլ, հեծանիվ, դահուկաքայլք, վերին և ստորին վերջույթների մարզման վարժասարքավորման վրա, ջրային վարժություններ, քայլք, լող, սաունա /բուժական/:
Վարժությունները կատարվում են անպայման սրտաբան – ռեաբիլիտոլոգի, կինեզոթերապևտի, բուժքույրերի հսկողությամբ: Վարժությունների հաճախականությունը, տևողությունը և ծանրաբեռնվածության աստիճանը որոշում է հսկող բժիշկ-սրտաբանը՝ հիվանդի վիճակից և նրա նախասիրություններից ելնելով: Վարժությունների ընթացքում չափվում և լրացվում են հիվանդի թերթիկում/սկիզբ, ընթացք, վերջ, վերակնգնման 1րոպեն/ Ps. SAO2, BP - տվյալները: Հաշվի է առնվում նաև հիվանդի սուբյեկտիվ գնահատականը` Բորգի սանդղակով:
4-րդ փուլ: Նախատեսում է հիվանդի ինքնուրույն երկարաժամկետ վերականգնողական բուժում, որը կբերի կենսաոճի փոփոխության և բարելավման՝ պարբերաբար վերահսկվելով բժշկի կողմից:
Սրտային վերականգնողական բուժման ցուցումներն են`
- ՍԻՀ ստենոկարդիա I-III0
- Հետինֆարկտային կարդիոսկլերոզ I-III0
- Հետվիրահատական` կորոնար զարկերակների ստենտավորումից, շունտավորումից հետո:
- Արտերիալ հիպերտենզիա I-III0
- Սրտային անբավարարություն I-III0
- Թոքային խրոնիկ հիվանդություններ
Հետազոտություններ`
- Արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտություններ
- Արյան մակարդելիություն /կոագուլոգրամմա/
- Լիպիդ սպեկտոր
- ԷՍԳ
- ԷխոՍԳ
- Տրեդմիլ թեստ
Բուժման մեթոդներ`
Դեղորայքային
Ֆիզիկական վարժություններ
ա.շնչառական վարժություններ հատուկ PLB մեթոդիկայով
բ.Անաէրոբիկ վարժություններ
գ.Աէրոբիկ վարժություններ վարժասարքավորումների միջոցով` տրեդմիլ, հեծանիվ, դահուկաքայլք, վերջույթների և կրծքավանդակի մկանային խմբերի վարժասարքավորում
դ.Ջրային մերսում, քայլք, լող
ե.Բուժական սաունա’
Բոլոր վարժություններն անց են կացվում հեմոդինամիկ տվյալների և արյան թթվածնով հագեցվածության հսկողությամբ:
Կարդիոռեաբիլիտացիա ստացող հիվանդները բաժանվում են 3 խմբի՝ ըստ ծանրաբեռնվածության աստիճանի, վարժությունների տևողության և հաճախականության:
Կարդիոռեաբիլիտացիան նախատեսում է թիմային աշխատանք`
Բժիշկ կարդիոռեաբիլիտոլոգ,
Նեյրոռեաբիլիտոլոգ
Կինեզոթերապևտներ
Հոգեբան
Դիետոլոգ
Միջին և կրտսեր բուժանձնակազմ
Նաև ապահովվում է այլ նեղ մասնագիտական խորհրդատվություններ:
Վստահեք Ձեր հնարավորություններին և մեր մասնագիտական հմտությանը:
Անց է կացվում հետազոտություն 2 խմբերի միջև,որոնցից 1-ը ստանում է միայն դեղորայքային բուժում,իսկ մյուսը նաև կինեզիթերապիա, հոգեթերապիա և այլ լրացուցիչ բուժական միջամտություն, որը դեռ ընթացքում է:
Աղբյուրը՝ Doctors.am
"Արտմեդ" բժշկական կենտրոն