Տեղի ունեցածի տրամաբանության չհասկացում+վերահսկողության բացակայություն=պասիվություն և կամավոր անօգնականություն

Ոչինչ չհասկացա՞ք վերոնշյալից. Ամեն բան կհասկանաք, եթե կարդաք այս անչափ ուսուցանող և հայտնի գիտափորձի մասին:

«Ընտելացված անօգնականության» էֆեկտը հրաշալի կերպով բացատրվում է Պենսիլվանիայի համալսարանի հայտնի հոգեբան Մարտին Սալիգամանի՝ 1960 թվականին իրականացված հայտնի գիտափորձում:

Գիտափորձը հետևյալն է. վանդակում փակված շների մոտ հոգեբանները ձևավորեցին վախի ռեակցիա /արձագանք/ բարձր ձայներից: Դա անելու համար, ինչպես սովորաբար արվում է դասական գիտափորձերի ժամանակ, շանը սկսեցին հարվածել էլեկտրական հոսանքի թույլ արտանետումներով: Երբ նույն փորձն իրականացրին բաց վանդակում, ի զարմանս գիտափորձն իրականացնողների, շները նույնիսկ փորձ չարեցին փախչել, փոխարենը՝ պառկեցին հատակին և նվնվացին:

Գիտափորձի մյուս տարբերակում շներին բաժանեցին 3 խմբերի. առաջին խմբում շները կաարող էին անջատել հոսանքը, եթե քթով սեղմեին անջատման կոճակը: Երկրորդ խմբին էլեկտրական հոսանքով դադարեցրին հարվածել միայն այն ժամանակ, երբ առաջինները կարողացան գլուխ հանել խնդրից, իսկ երրորդ խմբի շներին ընդհանրապես հանգիստ չթողեցին: Այնուհետև բոլոր կենդանիներին տեղավորեցին միջնապատով արկղի մեջ. այս դեպքում էլեկտրական հոսանքից կարելի էր խուսափել արկղի մյուս կողմ նետվելով: Շների մի մասը հաղթահարեց այդ խոչընդոտը, մինչդեռ, մյուսները երկար այս ու այն կողմ էին գնում արկղի միայն մի հատվածում, այնուհետև պառկում էին գետնին և պարզապես սպասում էին, թե երբ է այդ տանջանքն ավարտվելու:

Իրավիճակը փոխելու մի քանի անարդյունք փորձերին հաջորդում է պասիվությունն ու անզորությունը, որը պահպանվում է նույնիսկ այն ժամանակ, երբ պայմանները փոխվել են և արդեն հնարավոր է ազդեցություն ունենալ իրավիճակի վրա: Ճշմարիտ է և հակառակը. եթե շունն ունի խոչընդոտի ինքնուրույն հաղթահարման փորձ, ապա նա հենց այդպես չի հանձնվի: Այդ պատճառով էլ բակի շները լաբորատորիայի շներից շատ ավելի քիչ և ավելի ուշ էին տանուլ տալիս փորձը:


Իսկ մարդի՞կ

Այս ամենը վերաբերում է ոչ միայն շներին, այն նաև՝ մարդկանց: Հետագայում հոգեբաններ Էլլեն Լանգերը և Ջուդիթ Ռոդենը ծերանոցի ծերերին բաժանեցին 2 խմբի: Առաջին խմբի մարդկանց հանդեպ առավել հոգատար վերաբերմունք էին ցույց տալիս, խիստ ուշադիր էին և ազատեցին նրանց բոլոր հոգսերից  Երկրորդ խմբի մարդկանց պարբերաբար դրդում էին ինքնուրույն ընտրության՝ խթանում էին ցանկություն հայտնել և օրնակ՝ սենյակը կարգի բերել այնպես, ինչպես իրենք էին ուզում:

 
Առաջին խմբի մարդիկ հետզհետե դառնում էին առավել պասիվ և դեգրադացվում էին, իսկ երկրորդ խմբինները՝ ակտիվանում, զարգանում և ավելի երջանկանում:

 

Ի՞նչ պետք է եզրակացնել այս ամենից


Մարդկանց պասիվ և անպատասխանատու դարձնելու լավագույն միջոցը նրանց անօգնականությանը վարժեցնելն է, ընտրելու ու նախաձեռնելու հնարավորությունից զրկելը:



Աղբյուրը՝ Doctors.am