Պրոստատիտը և սեռական թուլությունը՝ որպես ուրոլոգիական ամենատարածված խնդիրներ. դրանց բուժման եղանակները ներկայացնում է Օն Կլինիք-Անի բժշկական կենտրոնի ուրոլոգ Ժորա Սոսի Ավետիսյանը:

Ի՞նչ խնդիրների լուծմամբ է զբաղվում Օն Կլինիք-Անի բժշկական կենտրոնի ուրոլոգիական ծառայությունը:

Մեր գործունեության ընթացքում գործ ենք ունենում հիմնականում սեռական թուլության, վաղաժամ սերմնաժայթքման և պրոստատիտի, միզուղիների բորբոքումների խնդիրների հետ: Ամենահաճախը պացիենտները դիմում են սեռական թուլության և պրոստատիտի խնդրով: Պրոստատիտը հանդիպում է ինչպես երիտասարդ , այնպես էլ մեծահասակ տղամարդկանց մոտ՝ 40-50 տարեկան հասակում:

Որո՞նք են պրոստատիտի հիմնական ախտանշանները, գանգատները:

Պրոստատիտով հիվանդները՝ որպես առաջնային գանգատ, նշում են սեռական թուլությունը, շատ դեպքերում, իհարկե, այս խնդիրները չեն կապում միմյանց հետ, սակայն հետազոտությունների արդյունքում պարզվում է, որ սրանք փոխկապակցված են:

Գանգատներն անհատական բնույթ ունեն: Սակայն որպես հիմնական ախտանշաններ կարելի է առանձնացնել դժվարամիզությունը, միզելու ընթացքում ցավը, մռմռոցը, շեքի, աճուկների, մեջքի  հատվածում ցավերը… Պետք չէ բացառել նաև գանգատների բացակայությունը:

Հաճախ է պատահում նաև, որ պրոֆիլակտիկ հետազոտության ընթացքում, պացիենտի համար անսպասելիորեն հայտնաբերվում է պրոստատիտ, բորբոքային պրոցես:

Ինչպե՞ս է իրականացվում պրոստատիտի և սեռական թուլության բուժումը Օն Կլինիք-Անի բժշկական կենտրոնում:

Մեր կլինիկայում այս խնդիրների բուժումն իրականացվում է դեղորայքային և ֆիզիոթերապևտիկ միջոցների համատեղմամբ: Այս կերպ բուժման արդյունավետությունն անհամեմատ ավելի բարձր է: Ֆիզիոթերապիան ներառում է վիբրոմերսում՝ լազերների օգնությամբ, որն ունի հակաբորբոքային ազդեցություն:

Բուժման ընթացքում ֆիզիոթերապիայի կուրսը տևում է 10-15 պրոցեդուրա:

Մեր ֆիզիոթերապևտիկ բաժանմունքը հագեցած է սարքավորումներով, որոնք առկա են շատ քիչ կլինիկաներում: Սեռական թուլության բուժման համար մեզ մոտ օգտագործվում է իսրայելական արտադրության դեղորայք, որ կիրառվում է միայն մեր կենտրոնում և բավական արդյունավետ են:

Տարածված թյուր կարծիք կա, որ ուրոլոգը զբաղվում է միայն տղամարդկանց հետ կապված խնդիրներով: Կանացի ինչպիսի՞ խնդիրներով է զբաղվում այս մասնագետը;

Ուրոլոգիա, լայն իմաստով նշանակում է գիտություն մեզի, միզատար ուղիների մասին: Կարող ենք ասել, որ ուրոլոգիայից է բխել սեքսոպաթոլոգիան, անդրոլոգիան:

Նման սխալ կարծիք կա, սակայն ասեմ, որ ուրոլոգիան զբաղվում է և՛ կանանց, և՛ տղամարդկանց միզուղիների խնդիրներով՝ սկսած երիկամների միզաքարային հիվանդություններից մինչև միզատար համակարգի խնդիրներ, նորագոյացություններ և այլն…

Ուրոլոգիական խնդիրները մե՞ծ տարածում ունեն մեր երկրում:

Ասեմ, որ խնդիրները բավական տարածված են, պարզապես շատ մարդիկ ինչ-ինչ պատճառներով դրանք չեն բարձրաձայնում: Շատ քչերն են, որ իրենց զուգընկերոջ հորդորով հաճախում են բժշկի, հետազոտվում, իրականացնում պրոֆիլակտիկա:

Որտե՞ղ կարելի է փնտրել խնդիրների նման տարածվածության պատճառը: Կենսակերպը որևէ կապ ունի՞:

Այո, միանշանակ: Կենսակերպն այս հարցում առաջնային կարևորություն ունի՝ հատկապես սեռական թուլության խնդրում: Հատկապես մեր հայ տղամարդիկ հակված են սխալ սննդակարգի, ճարպակալման:

Որքան էլ որ խոսվում է ծխելու կործանարար ազդեցության մասին, մարդիկ շարունակում են ծխել և մեծագույն վնաս հասցնել իրենց առողջությանը:

Հետաքրքրական է, որ միայն 40-50 տարեկանից հետո է, որ սեռական թուլության պատճառը անոթային խնդիրներն են:

Ի՞նչ խորհուրդ կտաք ընթերցողին: Ինչպե՞ս հոգ տանել առողջության մասին:

Մանավանդ հիսունն անց տղամարդկանց հորդորում եմ գոնե տարին մեկ անգամ անցնել պրոֆիլակտիկ հետազոտություն, սոնոգրաֆիա: Պետք չէ սեռական բոլոր խնդիրները համարել տարիքային և համակերպվել դրանց հետ: Հարկավոր է հետևել առողջությանը, պահպանել այն:

Հ.Գ.

Հիշեցնենք, որ Օն Կլինիք-Անի բժշկական կենտրոնում գործում է նախատոնական 50% զեղչ բոլոր բաժիններում, այդ թվում նաև ուրոլոգի մոտ առաջնային խորհրդատվության համար:

 

Սկզբնաղբյուր՝ Doctors.am

23 Դեկտեմբերի, 2014