Inform Bioscience ընկերությունը համագործակցության շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել Մայոյի կլինիկայի հետ: Այն պատրաստվում է մշակել մեզի կլինիկական քննություն, որը պետք է ախտորոշի պրեէկլամպսիան (հղիների հիպերտոնիան) հղիության 26-րդ շաբաթում, հաղորդում է The Independent պարբերականը: Թեստը մշակողները խոստացել են, որ այն պատրաստ կլինի շուկա մուտք գործելու համար առաջիկա 18 ամիսների ընթացքում:
 
Առայժմ այդ թեստն անալոգներ չունի: Բժիշկները ստիպված են ախտորոշումը դնել այն ժամանակ, երբ ախտանիշներն արդեն առկա են: Սակայն այս վտանգավոր խանգարումը կարող է գաղտնի զարգանալ՝ վտանգելով հղի կնոջ և երեխայի կյանքը: Չափավոր պրեէկլամպսիան ախտահարում է առաջնածին հղիների մինչ 10%-ին, իսկ լուրջ պրեէկլամպսիան՝ մինչ 2%-ին: 
 
Հիվանդության բնորոշ նշաններն են բարձր ճնշումը, մեզի մեջ սպիտակուցի առկայությունը, և հեղուկի պահպանումը: Արդյունքը կարող է ցավալի լինել՝ ինսուլտ, կոմա: Ամբողջ աշխարհում պրեէկլամպիայից մահանում է 80000 կին և 500000 երեխա: Երեխաների մոտ նաև զարգանում է ուղեղային կաթված, կուրություն, էպիլեպսիա, խլություն և թոքերի հիվանդություն: Նոր թեստն աշխատում է բիոմարկերի հիմքով, որը հայտնաբերում է երիկամի բջջի՝ պոդոցիտների հատուկ սպիտակուցը:
 
Թաևգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ medicalnewstoday.com