Չգիտեք ինչպե՞ս արյան մեջ իջեցնել խոլեստերինի մակարդակը: Ձեր սննդակարգում ավելացրեք լոբազգիներ:

Ընդամենը մեկ չափաբաժին լոբազգի օգտագործելու դեպքում «վատ» խոլեստերինի մակարդակն արյան մեջ իջնում է 5-6%-ով: Այս միացության մակարդակը նորմավորելու համար բավարար է օգտագործել ընդամենը մեկ չափաբաժին լոբի, ոլոռ կամ ոսպ:  

1037 մարդկանց մասնակցությամբ հետազոտությունը ցույց է տվել, որ լոբազգիները տղամարդկանց մոտ իջեցնում են խոլեստերինի մակարդակն առավել էֆեկտիվորեն, քան կանանց մոտ: Դա բացատրվում է նրանով, որ տղամարդիկ ի սկզբանե առավել վատ են սնվում, և նրանց մոտ խոլեստերինի մակարդակն արյան մեջ առավել բարձր է, գրում է NDTV Cooks-ը:

Լոբազգիները ունեն ցածր գլիկեմիկ ինդեքս և դանդաղ են մարսվում: Վերջիններիս միջոցով կարելի է հեշտությամբ կրճատել կենդանական սպիտակուցների և վնասակար ճարպերի օգտագործումը: Ճիշտ է, լոբազգիներն ունեն նաև տհաճ կողմնակի ազդեցություններ, որոնցից են որովայնի փքվածությունը, բարձր գազաարտադրությունը և դիարեան: Սակայն ժամանակի հետ այդ տհաճ ախտանիշներն անհետաում են:

Թարգմանված նյութի աղբյուրը՝ doctors.am
Նյութը՝ health.passion.ru