Կորոնավիրուսի տարածման աճի տեմպերով պայմանավորված՝ շատ հիվանդներ ստիպված են բուժվել տնային պայմաններում: Բուժվողներից շատերն ունենում են սատուրացիայի խնդիր և տան պայմաններում օգտագրծվող թթվածնային խտացուցիչ սարքի առկայությունը կենսական անհրաժեշտություն է: Այս սարքերն ունեն օգտագործման հատուկ ուղեցույց, որին հետևելը պարտադիր է, քանզի ցանկացած սխալ կարող է հանգեցնել թթվածնի ոչ բավարար մատակարարմաը, ինչը կարող է բարդ հետևանքներ ունենալ: Ձեզ օգնելու համար պատրաստել ենք սարքից օգտվելու մանրամասն ուղեցույց: Ուղեցույցը ներառում է նաև հատուկ ինֆոգրաֆիկ նկարներ, որոնք ձեզ հնարավորություն կտան առավել լավ պատկերացնել ընթացակարգը:

Տան պայմաններում թթվածնի խտացուցիչ սարքի օգտագործման ուղեցույց 

Պուլս-օքսիմետր

ԹԹվածնի խտացուցիչ սարքն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է  պուլս-օքսիմետրի օգնությամբ չափել և գրառել սատուրացիայի ելքային ցուցանիշը: Այն կօգնի  ճիշտ պատկերացում կազմել, թե քանի լիտր/րոպեում թթվածի է մատակարարվել հիվանդին:

Քայլ 1.Սարքին փակցված լարը միացրեք հոսանքի աղբյուրին

Խորհուրդ է տրվում հոսանքի աղբյուրը նախապես ստուգել և խուսափել երկարացման լարերից: Սարքը պետք է տեղադրվի պատից 1 մետր հեռավորության վրա, բավարար օդի հոսք ապահովելու և նրա տաքացումը կանխելու համար: Տեղափոխելիս հոսանքի լարը պետք է հանել, տեղափոխման ընթացքում բնիկը չվնասելու համար:

Քայլ 2. Սարքին ամրացնել խոնավեցնող բաժակը

Բաժակի մեջ անհրաժեշտ է լցնել եռացրած-սառեցրած կամ խանութից գնված սովորական շշլցված ջուր: Բաժակների վրա առկա է նշում, առավելագույնը՝ MAX և նվազագույնը՝ MIN: 
Ջուրը պետք է լինի MIN-ից 1սմ ավել: Այն չպետք է գերազանցի MAX-ը: Ջրով լցված բաժակը զգուշորեն, ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ պտտելով ամրացրեք սարքին: 3 օրը մեկ անհրաժեշտ է լվանալ բաժակը և ամենակարևորը՝ ուշադրություն դարձնել խողովակի ստորին հատվածում գտնվող ծակոտկենների թափանցելիությանը: Երբեմն ջրի կոշտության պատճառով այն կրակալվում է:

Քայլ 3.Միացրեք քթի թթվածնային կանյուլան

Այն ունի երկու ծայր: Բաց ծայրն ամրացրեք բաժակի քթին, իսկ երկճյուղ ծայրը տեղադրեք քթին: Եթե հիվանդը շնչում է բերանով, ապա պետք է օգտագործել դիմակ:

Քայլ 4. Միացրեք միացման կոճակը

Կվառվեն 4 լույսերը և 3 վայրկյանի չափ կլսվի սուլոց, ապա 2-րդ և 3-րդ լույսերը և ձայնը կմարի:

Քայլ 5. Թթվածնի դոզավորումը

Պտուտակը պտտեք այնպես, որ գնդիկը հայտնվի 3 լիտրի վրա: Հետևեք սատուրացիայի ցուցանիշին 15 րոպեի ընթացքում, թիվը համեմատեք սատուրացիայի ելքային ցուցանիշի հետ և հետևեք հիվանդի ընդհանուր վիճակի բարելավմանը: Եթե ցուցանիշը 90-95 է՝ կարող եք պահպանել 3իտրի վրա, եթե ոչ, ապա այն կարող եք բարձրացնել մինչև 5 լիտր:


Չի կարելի

  • Սարքը տեղաշարժելիս չի կարելի պառկեցնել:
  • Չի կարելի տեղաշարժել լեցուն բաժակը վրան:
  • Տեղափոխելուց առաջ հանեք մեխանիկական ֆիլտրը, որպեսզի ճանապարհին այն չընկնի:
  • Սարքը չի կարելի երկար ժամանակ թողնել արևի տակ:
  • Չի կարելի շահագործել պատին մոտ դրված վիճակում:
  • Սարքի հետնամասում գտնվում է մեխանիկական ֆիլտրը: Այն պետք է օրը 1 անգամ հանել, թափահարել՝ փոշուց այն մաքրելու համար:

Չի կարելի գերազանցել կարմիր գիծը:


Թթվածնի մաակարարման ընդհատման դեպքում կարմիր լույսը վառվում և ձայնային ազդանշանը միանում է: Այս դեպքում պետք է ստուգել հոսանքի աղբյուրը, արտաքին խողովակների անցանելիությունը, բաժակի հերմետիկությունը, ֆիլտրի անցանելիությունը և դոզավորման գնդիկի 0-ական մակարդակից բարձր լինելը:
 


Հեղինակ՝ Արմինե Սարգսյան