Գիտնականները պարզել են՝ օքսիտոցինի բարձր մակարդակը թե՛ առողջ, թե՛ աուտիզմով հիվանդ երեխաների մոտ զարգացնում է սոցիալական ունակությունները: Նախկինում ցածր մակարդակի օքսիտոցինը համարվում էր աուտիզմի առաջացման պատճառ:  Նոր հետազոտությունը, որ կատարվել է Ստեֆենդորֆի բժշկական համալսարանի և Լյուսիլ Պակկարդ մանկական հիվանդանոցի գիտնականների կողմից, ցույց է տվել, որ օքսիտոցինի պակասը չի առաջացնում աուտիզմ, սակայն տվյալ հորմոնն ունակ է զարգացնել սոցիալական ունակությունները: Հավանակն է, որ այս հորմոնով բուժումը կօգնի տվյալ հիվանդությունով տառապող երեխաներին, գրում է Psych Central-ը:
 
Հետազոտողներն ուսումնասիրել են աուտիզմով հիվանդ երեխաների, նրանց քույրերին և եղբայրներին, և աուտիզմի հետ կապ չունեցող երեխաների: Նրանք հայտնաբերել են՝ օքսիտոցինի առավել բարձր մակարդակը կապված էր երեք խմբերի սոցիալական հաջող ունակությունների դրսևորման հետ: «Օքսիտոցինն ամենայն հավանակնությամբ համարվում է սոցիալական շփումների ունիվերսալ կարգավորող: Այլ կարևոր է նաև նորմալ զարգացող երեխայի համար, ինչպես նաև ծանր սոցիալական խնդիր ունեցող երեխաների համար, ինչպիսիք են աուտիզմով հիվանդները»,- ասում է հետազոտության հեղինակ Կարեն Պարկերը: Բոլոր խմբերում երեխաների սոցիալական ունակությունները համեմատել են նրանց օքսիտոցինի մակարդակի հետ:
 
Աուտիզմով հիվանդ երեխաները տառապում են սոցիալական ունակությունների պակասով, սակայն այս խնդիրն առավել արտահայտված էր ցածր մակարդակի օքսիտոցին ունեցող երեխաների շրջանում, և ամենաքիչն էր արտահայտված բարձր օքսիտոցինի մակարդակ ունեցող և աուտիզմով տառապող երեխաների մոտ: Հետազոտողները զգուշացնում են, արյան մեջ օքսիտոցինի քանակը կարող է տարբերվել ողնուղեղային հեղուկում պարունակվող օքսիտոցինի մակարդակից, ինչը նրանք չեն հետազոտել: Գիտնականները նաև վերանայել են օքսիտոցինի ընկալիչները կարգավորող գենի տարատեսակները: Դրանցից մի քանիսը կապված էին սոցիալական ունակությունները ստուգող թեստերի լավ արդյունքների հետ: Բացի այդ գիտնականները հայտնաբերել են, որ ժառանգականությունը նույնպես ազդում է օքսիտոցինի մակարդակի վրա: Այսպիսով՝ սոցիալական ունակությունները, հավանական է, որ կարող են ժառանգվաբար փոխանցել:
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ newsfiber.com