Ոչ թե օնանիզմ, այլ հարցասիրություն։ Երբ յոթ ամսական երեխան ձեռք է տալիս իր սեռական օրգաններին, դա օնանիզմ չէ, այլ հետաքրքրություն։ Նա հայտնաբերում է իր սեռական օրգանները ճիշտ այնպես, ինչպես մինչ այդ հայտնաբերել էր ձեռքերը, ոտքերը, մատները։ Մեկ տարեկանից հետո երեխան կարող է հետաքրքրությամբ ուսումնասիրել իր մարմինը, երբ նստած է գիշերանոթին։ Դա չի հանգեցնում օնանիզմի։ Կարող եք խաղալիքով շեղել երեխայի ուշադրությունը, եթե ձեզ համար տհաճ է, բայց պարտադիր չէ: Ավելի լավ է այնպիսի տպավորություն չստեղծեք, թե դա վատ բան է, կամ նրա սեռական օրգանները վատ բան են։ Չէ որ դուք ուզում եք, որ նա առողջ ու բնական վերաբերմունք ունենա դեպի իր մարմինը։ Եթե մարմնի որևէ մասը վախեցնի երեխային, դա ավելի կգրավի նրա ուշադրությունը, կստիպի մտածել այդ մասին և կարող է հետագայում հանգեցնել վատ հետևանքների։ Բացի դրանից, եթե փորձեք մեկ տարեկան երեխային սաստել, ասելով չի կարելի, խփեք ձեռքին կամ հետ քաշեք ձեռքը, ապա դրանով իսկ միայն կնպաստեք նրա համառությանը։

Երեք տարեկան հասակում օնանիզմը երեխայի հոգեկան ապրումների հետևանք է։ Երեքից մինչև վեց տարեկան երեխաները զարմանալիորեն հասունացած են շատ հարցերում։ Նրանք ուժգին ու ռոմանտիկորեն սիրում են իրենց մերձավորներին, առանձնապես ծնողներին։

Ինչպես ներկայումս հաստատված է, այդ հասակում երեխաներն ունենում են սեռական հակման նման զգացում, որ երեխայի նորմալ զարգացման կարևոր աստիճաններից մեկն է (առաջ ենթադրում էին, որ մինչև պատանեկություն այդպիսի բան տեղի չի ունենում)։ Սովորաբար ծնողներն իրենք ստացել են ոչ ճիշտ սեռական դաստիարակություն ու դիտավորյալ անտեսում են երեխայի սեռական զարգացումը։ Երեք, չորս, հինգ տարեկան երեխաները մարմնական հակում են զգում դեպի մերձավորները։ Ամբողջ մարմնով հպվում են մեծահասակներին, որոնց սիրում են։ նրանց հետաքրքիր է զննել մեկ մեկու մարմինները։ Ահա այն պատճառներից մեկը, ինչու են երեխաները սիրում բժիշկ-բժիշկ խաղալ։ Անհրաժեշտ է հասկանալ, որ սեռական վաղ հետաքրքրությունը բնական երևույթ է և զարգացման պրոցեսի փուլերից մեկը, որ սեռական հարցի նկատմամբ եղած հետաքրքրությունը բնորոշ է բարոյապես առողջ բոլոր երեխաներին։ Այս ամենի ըմբռնումը թույլ կտա ձեզ այդ խնդիրը դիտել առողջ դատողության տեսանկյունով։ Եթե սեռականից բացի, երեխան ունի ուրիշ շատ հետաքրքրություններ, եթե ընդհանուր առմամբ երջանիկ է ու հանգիստ, սիրում է շփվել ուրիշ երեխաների հետ, նշանակում է անհանգստանալու պատճառ չկա։ Իսկ եթե այդպես չէ, հարկավոր է օգնել երեխային։

Երբ մի անգամ տեսնեք երեխային սեռական օրգանների հետ խաղալիս, դուք, բնականաբար, կզարմանաք ու կշփոթվեք։ Բայց, արտահայտելով ձեր դժգոհությունը, ցույց մի տվեք, թե շփոթվել ու զայրացել եք։ Պարզապես խստորեն ասեք. <<Մայրիկը չի ցանկանում, որ այդպես անես>> կամ <<Այդպես չի կարելի անել։ Դա տգեղ է>>։ Որևէ բանով շեղեք նրա ուշադրությունը։ Չէ որ ձեզ հաջողվում է ետ պահել նրան, բայց չեք ուզում, որ նա հանցագործ զգա իրեն։ Նորմալ երեխայի համար սովորաբար բավական է մոր դժգոհությունը, որպեսզի դադարի խաղալ իր սեռական օրգանների հետ։ Բայց դրանից հետո լավ կլինի հետևել երեխաների խաղին, համոզվելու համար, թե սեռական հետաքրքրությունը բավարարելուց բացի նրանք ունեն նաև ուրիշ զբաղմունք։ Հաճախ փոքր երեխաները գտնվում են սեռական հետաքրքրություն ունեցող ավելի մեծ երեխաների ազդեցության տակ։ Անշուշտ ծնողները չպետք է կասկածանքով ու սևեռուն հետևեն երեխայի ամեն մի քայլին, որպեսզի բռնեն նրան հանցանքի վայրում ու մեղադրեն։

Վեց տարեկանից հետո երեխան աշխատում է լավը լինել։ Երեխաները հասկանում են, որ օնանիզմը վատ բան է, նույնիսկ երբ ծնողները երբեք չեն ասել։ Այդ հասակում խղճի զգացումը դառնում է ավելի որոշակի: Բայց ոչ բոլոր երեխաներն են անմիջապես ետ վարժվում այդ սովորությունից։ Եթե երեխան հայտնվում է այնպիսի երեխաների շրջանում, որոնք զբաղվում են օնանիզմով, նա էլ կարող է տարվել այդ խաղով, որովհետև այդ հասակում ամբողջ ուժով ձգտում է լինել այնպիսին, ինչպիսին բոլորն են։

Բոլոր դեպքերում օնանիզմի պատնաոր անհանգստությունն ու նյարդային լարվածությունն են։ Բոլոր տարիքի երեխաներն էլ կարող են զբաղվել օնանիզմով, երբեմն նույնիսկ ուրիշների ներկայությամբ, հաշիվ չտալով իրենց, թե ինչ են անում։ Ոչ թե օնանիզմն է նյարդային լարվածության պատճառը, այլ, ընդհակառակը, նյարդային լարվածությունն է օնանիզմի պատճառ դառնում։ Ծնողների խնդիրն է պարզել երեխայի Նյարդայնության պատճառը, այլ ոչ թե հարձակվել նրա վրա այն բանի համար, որ զբաղվում է օնանիզմով։ Օրինակ, 8 տարեկան երեխան կարող է տանջվել ու վախենալ այն մտքից, թե իր հիվանդ մայրը կարող է մահահանալ։ Դասարանում նստած՝ նա մտածում է միայն այդ մասին և, լուսամուտից դուրս նայելով, անգիտակցաբար շոշափում սեռական օրգանները։ Մի այլ երեխա դժբախտ է զգում իրեն, որ չի կարողանում մտերմություն անել ուրիշ երեխաների ու շրջապատի հետ։ Մեկուսացած լինելով, նա ստիպված է ապրել իր ներքին կյանքով։ Այդպիսի երեխաներն ու նրանց ծնողներր կարիք ունեն հոգեբույժի օգնության։ Հաճախ երեխաները ձեռքով բռնում են սեռական օրգանները, երբ ուզում են միզել, առանձնապես նա, ով երկար զսպում է։ Դա օնանիզմ չէ։

Ինչու են սպառնալիքները վնասակար։ Շատերը կարծում են, թե օնանիզմը հասցնում է խելագարության։ Դա ճիշտ չէ։ Նման պատկերացում առաջացել է այն պատճառով, որ մտավոր պակասություն ունեցող պատանիներից ու երիտասարդներից շատերը ակտիվորեն զբաղվում են օնանիզմով, որ ինքնին նյարդային լարվածության նշան է ու հետևանք։ Եթե երեխան հաճախ է զբաղվում օնանիզմով, նշանակում է նրա կյանքում ինչ-որ բան կարգին չէ։ Ծնողների խնդիրն է՝ գտնել նրա անհանգստության պատճառը։

Ինչո՞ւ չի կարելի վախեցնել երեխային, թե օնանիզմը կհասցնի հիվանդության, կվնասի նրա սեռական օրգանները կամ պատճառ կդառնա, որ ուրիշ մարդիկ նողկանքով վերաբերվեն իրեն։ Նախ՝ այն պատճառով, որ այդ ամենը ճիշտ չէ։ Երկրորդ և ամենագլխավորը, վտանգավոր ու վնասակար է այդքան խիստ վախեցնել երեխային։ Ինքնավստահ, րարոյապես կայուն երեխաները շատ չեն տուժի այդ սպառնալիքներից, բայց զգայուն երեխաների վրա չափազանց ուժեղ տպավորություն կգործեն։ Նա կարող է սարսափել այն ամենից, ինչ վերաբերում է սեռական հարցին և կլինի դժբախտ, վախկոտ մարդ, նողկանք ու երկյուղ տածելով դեպի ամուսնությունն ու որդեծնությունը։ Օնանիզմն ինքնին չի հասցնում նյարդայնության, բայց այդ առիթով անհանգստանալը կարող է ստիպել երեխային նյարդայնանալ։ Չափազանց կարևոր է, որ ծնողները ոչ միայն խուսափեն սպառնալ երեխային, այլև աշխատեն շեղել նրա մտքերը օնանիզմից։

Եթե դաժանորեն պատժելու մեթոդները ճիշտ չեն, չի նշանակում, թե հարկավոր է անտեսել օնանիզմի հարցը։ Մեզ բոլորիս մանկուց ներշնչել են այն համոզմունքը, թե դա վատ բան է, և մենք չենք կարող այլ կերպ մտածել։ Չենք կարող գոհ մնալ մեր երեխաներից, երբ նրանք անում են այն, ինչ դուր չի գալիս մեզ։ Նույնիսկ եթե ծնողները կարողանային հրաշքով հաղթահարել իրենց դժգոհությունը (որ ցանկալի չէր), ապա փաստը մնում է փաստ՝ երեխաներն ապրելու են այնպիսի հասարակարգում, որը հավանություն չի տալիս նման երևույթներին։ Դեռ ավելին, հայտնի է, որ օնանիզմով զբաղվող բոլոր երեխաները մեղավոր են զգում իրենց անկախ այն բանից՝ ծնողները գիտեն այդ մասին, թե ոչ։ Այդ պատճառով, եթե մայրը հանկարծ նկատում է, որ իր երեխան զբաղվում է օնանիզմով, պետք է խիստ տոնով զգուշացնի, թե դա իրեն դուր չի գալիս, թե ինքը չի ուզում, որ նա այդպես անի և հույս ունի, որ այլևս այդպիսի բաներ չի անի։ Եթե անհրաժեշտ է հանգստացնել երեխային, կարելի է բացատրել, որ շատ տղաներ ու աղջիկներ նույնն են անում, բայց ցանկության դեպքում շատ շուտ վերջ են տալիս։

Օնանիզմի ձգտումը սաստկանում է պատանեկության տարիներին։ Պատճառը արմատական փոփոխություններն են, որ տեղի են ունենում օրգանիզմում և տղային դարձնում տղամարղ, իսկ աղջնակին՝ կին։ Ներքին արտազատման գեղձերի լարված աշխատանքը ներգործում է ոչ միայն օրգանիզմի, այլև մտքերի ու հույզերի վրա։ Երեխան ավելի պարզորոշ է հաշիվ տալիս իրեն աճող սեռական ցանկությունների ու ռոմանտիկ զգացմունքների մասին։ Այդ ցանկությունները նրան թելադրում է բնությունը։ Բայց նա դեռ պատրաստ չէ այղ ցանկությունների ու զգացմունքների բացահայտ դրսևորմանը։ Ավելի մեծ հասակում այդ նույն ցանկություններն իրենց արտահայտությունը կգտնեն տղաների ու աղջիկների միջև ռոմանտիկ բարեկամական հարաբերություններում, ժամադրություններում, պարերում, սիրահետումներում։ Ավելի ուշ այդ նույն ցանկությունները կհասցնեն լուրջ սիրո ու ամուսնության։

Որոշ բարեխիղճ պատանիներ իրենց մեղավոր են զգում ու տանջվում ոչ միայն օնանիզմով զբաղվելու, այլև անգամ այդ մասին մտածելու համար։ Այդպիսի երեխաներին անհրաժեշտ է մխիթարել։ Եթե երեխան ընդհանուր առմամբ երջանիկ է, լավ է սովորում ու ընկերություն անում ուրիշ երեխաների հետ, կարելի է նրան ասել, որ բոլոր նորմալ երեխաները զգում են նույնպիսի ցանկություններ ու հնարավորին չափ աշխատում զսպել դրանք։ Այդպիսի բացատրությունը զգալիորեն կթեթևացնի նրա մեղավորության զգացումը։ Եթե պատանին ինքնամփոփ է, ոչ մեկի հետ ընկերություն չի անում կամ վատ է սովորում, անհրաժեշտ է խորհրդակցել կամ մանկական հոգեբույժի, կամ մանկավարժների հետ։

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am