Անհնազանդ երեխաները սովորաբար մերժում են կատարել ծնողների կարգադրությունները: Հնարավոր է երեխան անհնազանդ լինի իր ծնողներին, բայց այլ մարդկանց հնազանդվի:

Շատերը կարծում են, որ դա տարիքային է, սակայն դա այդպես չէ: Խնդիրն այդքան էլ հասարակ չէ, քանի որ դա երեխային մեջ առաջանում է թշնամանքի հիման վրա և հետևաբար անհրաժեշտություն է առաջանում բացահայտել նման վարքի բնույթը: Նման վարք ունեցող երեխաներին պատժելը անարդյունք են: Երեխաները ծնողների կարգադրությունները, խորհուրդները ավելի հոժարակամ են կատարում այն ժամանակ, երբ նրանք համոզված են լինում, որ իրենց սիրում են:

Ծնողների նկատողությունները և դժգոհությունները նրանք ընկալում են որպես սիրո բացակայություն: Նման իրավիճակներից դուրս գալու համար և ծնող-զավակ հարաբերությունները պահպանելու համար ծնողները պետք է դադարեն բարոյական քարոզներ կարդալ և ավելի հաճախ փորձել միասին զվարճանալ: Մեզանից պահանջվում է միայն համբերատար լինել և ամիսներից հետո այն կտա իր լավ արդյունքը` փոքրիկի այլևս չի հակադրվի ծնողներին: Երբ երեխան զգա, որ ծնողները բարեկամաբար են տրամադրված իր նկատմամբ  անհնազանդության ոգին աստիճանաբար վերանում է:

Babycare.am