Նոպաների հաճախականությունը Հայաստանում պարբերական հիվանդությամբ տառապողների մոտ. տարբեր գործոնների ազդեցությունը

Պարբերական հիվանդությունը (ՊՀ)՝ լինելով ժառանգական հիվանդություն, զարմանալիորեն տարածված է հայերի մոտ, ախտահարելով Երևանի բնակչության մոտ 1%-ը [5]: Հատկանշական է, որ դեռ 20 տարի առաջ կատարված ժառանգաբանական հետազոտություններում հիվանդության տարածվածությունը գնահատվում էր 0.5 %-ի սահմաններում [4], այսինքն, մոտ 2 անգամ ավելի ցածր: Հետազոտությունների հենց սկզբից ենթադրվել է, որ ՊՀ տառապողների թվի աճը պայմանավորված է ոչ միայն ախտորոշման լավացումով, այլ նաև հիվանդացության աճով [1,2]:

 

 

Ինչքան էլ մեծ հաջողությունների հասնենք ՊՀ ժառանգաբանական կանխարգելման, գուցե և գենային բուժման առումով, դեռ շատ տասնամյակներ, գուցե և դարեր, մեծ թվով հիվանդներ կշարունակեն տառապել ՊՀ, և նրանց բուժման խնդիրները կմնան Հայաստանում և շատ այլ երկրներում բժշկագիտության հիմնահարցերից մեկը: Չնայած այն հանգամանքին, որ ՊՀ պատճառը և ախտածագումը դեռ պարզաբանված չեն, այսօր արդեն պարզ է, որ հիվանդությունն ունի բազմաթիվ բարդություններ, որոնցից ամենավտանգավորն ամիլոիդոզն է: Այն, ի դեպ, մինչև կոլխիցինի օգտագործումը համարվում էր անբուժելի հիվանդություն [10]: ՊՀ ժամանակ շատ հաճախ հանդիպում է հոդաբորբը: Ընդհանրապես, այս հիվանդությամբ տառապողների մոտ խիստ բարձր է բորբոքային և ինքնաիմուն հիվանդությունների հավանականությունը, եթե համեմատենք ընդհանուր բնակչության հետ [9,12]: ՊՀ ժամանակ հաճախ են հանդիպում անպտղությունը, սեռական թուլությունը, կպումային հիվանդությունը և այլն:

 

Միայն կոլխիցինի կանոնավոր ամենօրյա օգտագործումը կարող է փրկել հիվանդներին ՊՀ բարդություններից [13,3]: Կոլխիցինի բազմամյա օգտագործման արտասահմանյան փորձը ցույց է տալիս, որ դեղորայքը համարյա չունի կողմնակի ազդեցություններ և նույնիսկ կարող է օգտագործվել հղիության, ինչպես նաև երեխային կրծքով կերակրելու ընթացքում [11]: Սակայն, դեռ մնում է հարցական, արդյո՞ք ՊՀ հիվանդների շրջանում չկա այնպիսի մի քանակակազմ, որոնց մոտ հիվանդության բարդությունների վտանգն ավելի ցածր է, քան կոլխիցինաբուժության բարդություններինը: Իսկ դա գնահատել անհնար է, եթե չունենանք մանրամասն վիճակագրական տվյալներ՝ ՊՀ հիվանդների մոտ կյանքի տարբեր հատվածներում ՊՀ հիմնական կլինիկական համախտանիշների ընթացքի մասին, հիվանդների մոտ տարբեր պարամետրերի առկայության պարագայում (ազգա-աշխարհագրական ծագում, կլիմայական գործոններ, հիվանդության համախտանիշների սկզբի տարիքը, նրանց արտահայտվածությունը կյանքի սկզբում, ժառանգական ծանրաբեռնվածությունը և այլն):

 

Աշխատանքի նպատակն է, վերլուծելով ներկայիս կլինիկական փորձը, պարզել ՊՀ նոպաների ընթացքը կյանքի տարբեր տասնամյակներում՝ հիվանդների մոտ տարբեր պարամետրերի առկայության պարագայում:

 

Հետազոտության նյութը և մեթոդները. Վիճակագրական վերլուծությունը կատարվել է հանրահայտ փորձված մեթոդներով [6,8]: Ստացված տոկոսային թվերի միջին սխալը որոշում էինք ըստ հետևյալ բանաձևի.

 

m=( [(p•q)/n)]:

 

Արդյունքները և քննարկումը. Տարբեր տարիքային խմբերում ՊՀ հիմնական բնորոշ շճաթաղանթաբորբային նոպաների հաճա-խականությունը զանազան հիվանդների մոտ խիստ տարբերվում է: Պետք է նշել, որ ԵՊԲՀ-ի հանձնաժողովի ներկայացված դասակարգումով [7] ՊՀ տարեկան 2-5 նոպաները դիտվում են որպես միջին հաճախականության: Սակայն մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նոպաների այդպիսի հաճախականություն ունեցող հիվանդների տոկոսը խիստ ցածր է (4,0(0,68 %), ուստի հետագայում մենք դիտում էինք նոպաների հաճախականության երկու տարբերակ. հաճախակի (տարեկան 6 և ավել նոպա) և ոչ հաճախակի (տարեկան 6 նոպայից պակաս):

 

Աղյուսակում ներկայացված է միջին հաշվով նոպաների բարձր հաճախականություն ունեցող հիվանդների տոկոսները տարբեր տարիքային խմբերում և ՊՀ տարբեր կլինիկական ձևերի դեպքում (աղ. 1):

 

Ինչպես երևում է բերված տվյալներից, հաճախակի նոպաներ ունեցող հիվանդներն ավելի շատ դիտվում են 20-40 տարեկանների շրջանակում: Հաճախակի նոպաներով հիվանդները ավելի հաճախ դիտվում են խառը ձևի ժամանակ, առավել հազվադեպ՝ կրծքայինի: Ընդ որում, խառը և որովայնային ձևերի միջև եղած տարբերությունը տարիքի հետ հարթվում է:





Համեմատած իգական սեռի հիվանդների հետ, արական սեռի պարագայում մենք նկատել ենք շճաթաղանթաբորբային նոպաների ավելի բարձր հաճախականություն կյանքի երկրորդ, երրորդ և չորրորդ տասնամյակներում` խառը, և երկրորդ տասնամյակում՝ որովայնային ձևի դեպքում (աղ. 2):



ՊՀ նոպաների հրովարտակման տարիքը էապես ազդում է նոպաների հաճախականության վրա միայն մոտակա մեկ-երկու տասնամյակների ընթացքում (աղ. 3):



ՊՀ խառը ձևի առաջին նոպաների տեղակայումը չի ազդում ՊՀ շճաթաղանթաբորբային հաճախակի նոպաների հանդիպելիության վրա (աղ. 4):



Այն հիվանդները, որոնք մինչև 10 տարեկան ունեցել են ՊՀ հաճախակի նոպաներ, հավաստելի ավելի հաճախ են ունենում ՊՀ հաճախակի նոպաներ համարյա բոլոր տարիքային խմբերում (աղ.5):



Նման կանխատեսող նշանակություն ունի նաև արտահայտված հոդային համախտանիշը կյանքի առաջին տասնամյակում (աղ. 6):



Հիվանդների արևելահայ կամ արևմտահայ ծագումը չի ազդում ՊՀ բնորոշ շճաթաղանթաբորբային նոպաների հաճախականության վրա (աղ. 7):



ՊՀ առկայությունը հիվանդների հարազատների մոտ դրական ազդեցություն ունի ՊՀ հաճախակի նոպաների հանդիպելիության վրա՝ 11-40 տարեկանների շրջանակում: Որքան էլ դա հակասական թվա, այդ օրինաչափությունը ավելի հավաստելի է, եթե ՊՀ առկա է հիվանդների երկրորդ (աղ. 9) և երրորդ աստիճանի բարեկամների մոտ (աղ. 10), քան այն դեպքերում, երբ ՊՀ առկա է առաջին աստիճանի բարեկամների մոտ (աղ. 8):











Ինչպես երևում է բերված տվյալներից, առաջին աստիճանի բարեկամների մոտ ՊՀ առկայությունը նույնիսկ ունի բացասական ազդեցություն 51-60 տարեկանների մոտ ՊՀ բնորոշ շճաթաղանթային նոպաների հաճախականության վրա:
Մենք ուսումնասիրել ենք նաև սիբսերի մոտ ամիլոիդոզի առկայության ազդեցու-թյունը ՊՀ հաճախակի նոպաների հանդիպե-լիության վրա (աղ. 11):



Ինչպես երևում է բերված տվյալներից, ամիլոիդոզի առկայությունը սիբսերի շրջանում չի ազդում ՊՀ հաճախակի նոպաներով հիվանդների տոկոսի վրա` կյանքի առանձին տասնամյակների ընթացքում:

 

 

Մեր հետազոտությունները (Ա. Ոսկանյանի հետ համատեղ) ցույց տվեցին, որ ՊՀ բնորոշ նոպաների հաճախականության վրա ազդում է նաև նրանց բնակվելու վայրը Երևանի այս կամ այն տարածքում (աղ. 12):



Նշված հետազոտությունները ցույց են տալիս, թե որքան մեծ նշանակություն ունեն ժառանգական գործոնները ՊՀ տարբեր կլինիկական ձևերի ժամանակ կյանքի տարբեր ժամանակահատվածներում դիտվող նոպաների հաճախականության համար:
Հիվանդների մուտացիոն գենոտիպը նույնպես որոշակի ազդեցություն ունի ՊՀ շճաթաղանթաբորբային նոպաների ընթացքի վրա (աղ. 13):

 

Հեղինակ :  Ալ.Ա. Այվազյան ԵրՊԲՀ ներքին հիվանդությունների թ.1 ամբիոն, Էրեբունի Բժշկական Կենտրոն, սիրտ-անոթային ախտորոշման ծառայություն
Աղբյուր :  Գիտա-գործնական Բժշկական Հանդես «Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի», 3.2004 (19), УДК 616-056
   
   
Ներկայացնող`   Doctors.am