Մայիսի 17-ին Երևանում տեղի ունեցավ Դիետոլոգների և Նուտրիցիոլոգների Հայկական Ասոցիացիայի (ԴՆՀԱ / AADN) առաջին միջազգային կոնֆերանսը, որը նվիրված էր դիետոլոգիայի ոլորտում առկա մարտահրավերներին, ժամանակակից մոտեցումներին և ապացուցողական բժշկությանը։

Միջոցառումը մեկ հարթակում համախմբեց առաջատար մասնագետների Հայաստանից և Ռուսաստանից՝ ստեղծելով փորձի փոխանակման, համագործակցության և մասնագիտական զարգացման յուրօրինակ հարթակ։

Գիտաժողովն իր բացման խոսքով մեկնարկեց Դիետոլոգների և Նուտրիցիոլոգների Հայկական Ասոցիացիայի նախագահ, «Ռեբալանս քլինիք»-ի հիմնադիր և բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանը։

 

Կոնֆերանսի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց ապացուցողական բժշկության սկզբունքներին, մուլտիդիսցիպլինար մոտեցումներին, ինչպես նաև դիետոլոգիական խորհրդատվության արդյունավետ մոդելներին,  վարքագծային փոփոխությունների կարևորությանը և այլ ակտուալ թեմաների։

Այսպիսով՝ կոնֆերանսը կարևոր քայլ էր Հայաստանում դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի զարգացման համար։ Այն ևս մեկ անգամ ամրապնդեց գիտահեն մեթոդների կիրառման անհրաժեշտությունը և, իհարկե, նոր հորիզոններ բացեց մասնագիտական համագործակցության համար։

Դիետոլոգների և Նուտրիցիոլոգների Հայկական Ասոցիացիան (ԴՆՀԱ/AADN) հիմնադրվել է 2024 թվականին՝ միավորելով ոլորտի առաջատար մասնագետներին: Նպատակն է զարգացնել դիետոլոգիան և նուտրիցիոլոգիան Հայաստանում՝ ներդնելով միջազգային չափանիշներ։