Նևրոզները սահմանային հոգեկան խանգարումների խումբ են, որոնք բնու¬թագրվում են հոգեկանի գործունեության ոչ կտրուկ խանգարումներով չավարտված հոգեցնցող իրավիճակների պայմաններում ։


Նևրոզների հիմնական բնութագիրը դրանց դարձելությունն է, սակայն կան նախ այլ չափանիշներ։

Դրանք են.


1. խաթարումների մասնակիությունը, որը չի հանգեցնում ամբողջական դեզադապտացիայի


2. մտավոր ոլորտում խանգարումների բացակայությունը


3. նևրոտիկների քննադատական վերաբերմունքը սեփական հոգեվիճակի նկատմամբ


4. այնպիսի նախանշանների բացակայությունը, որոնք աոկա են անձի և վարքի խանգարումներով մարդկանց մոտ։


Նևրոտիկ դրսևորումներ կարող են լինել յուրաքանչյուրի մոտ, ոմանք ունեն նևրոտիկ նախատրամադրվածություն։ Այդ մարդիկ հաճախ անձի ու վարքի խանգարումներով անհատներն են։
Մյուսների մոտ կարող են դրսևորվել աոանձին անձնային գծեր։ Հաճախ նրանց մասնագիտական գրականության մեջ անվանում են բնավորության շեշտվածությամբ անհատներ։
Նրանց մոտ նևոզներ համեմատաբար քիչ են լինում։ Ոմանց մոտ էլ բնավորության շեշտվածություն չի նկատվում, և նևրոտիկ դրսևորումներ կարող են ի հայտ գալ հոգեցնցող իրադարձության հետևանքով։


Նևրոզներն ավանդաբար բաժանվում են հետևյալ խմբերի.

1. վախի նևրոզներ կամ տագնապային-ֆոբիաներով խանգարումներ

2. կպչուն վիճակների նևրոզներ կամ օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումներ

3.հիստերիա կամ դիսոցիատիվ խանգարումներ:


Չնայած ներկայումս գոյություն ունեցող հոգեկան անբարվոքություննեբի դասակարգման բազմաթիվ վարձերին՝ դեռևս չեն մշակվել հոգեկան խանգարումների, նևրոտիկ դրսևորումների, բնավորության շեշտվածության համընդհանուր դասակարգում։ 


Նևրոզներն առաջանում են երեք հիմնական պատճառներից` ներանձնական կապերի խզում, սոցիալական կամ սեքսուալ խնդիրներ:
Գանգատները տարբեր են. թուլություն, խանգարված քուն, ամենատարբեր տիպի գլխացավեր, առանց պատճառի փոփոխվող տրամադրություն, տարբեր տագնապներ, կասկածամտություն, կպչուն մտքեր, դյուրագրգռություն: Առաջ են գալիս տարբեր ֆիզիկական գործընթացների խանգարումներ` տատանվում է ճնշումը, սրտի աշխատանքն է փոխվում, բերանն է չորանում, տղամարդկանց մոտ առաջ է գալիս իմպոտեցիա, կանանց մոտ` սառնություն տղամարդկանց նկատմամբ:


Դեղորայքային բուժումը շատ քիչ տեղ է գրավում: Կարևորը հոգեբանական մոտեցումն է: Հիվանդությունը ունի իրական պատճառներ, որից սկսվել է այն, ունի պատճառներին նպաստող գործոններ, որոնք գալիս են մանկությունից:
Կամ պետք է փոխել պատճառը, կամ եթե դա հնարավոր չէ, ապա փոխել հիվանդի վերաբերմունքը այդ պատճառի նկատմամբ:


Այսօր ապացուցված է, որ բոլոր հիվանդությունները սթրեսի հետևանք են: Բուժումը նպաստում է, որ մարդը դառնա կայուն սթրեսի նկատմամբ և կարողանա ճիշտ դիմագրավել արտաքին աշխարհի ազդակներին