Ներվիրահատական վնասումները լապարասկոպիկ խոլեցիստէկտոմիայի ժամանակ

Էնդոսկոպիկ վիրաբուժության զարգացումը բերել է մեթոդի լայն տարածմանը, որի արդյունքում մեծացել է վերջինիս գործունեության շրջանակները։ Լապարա­սկո­պիկ վիրահատությունների ցանկում զգալի առա­վե­լությամբ առաջին տեղում է գտնվում լապա­րա­սկոպիկ խոլեցիստէկտոմիան։ Լապարասկոպիկ վիրա­հատությունների թվի մեծացմանը զուգահեռ մեծա­նում են նաև ներ և հետվիրահատական բար­դու­թյունների հանդիպման հաճախականությունը։ Բար­դությունների կազմում իրենց ուրույն տեղն ունեն ներվիրահատական վնասումները։ Մեր կլինիկական փորձը արդեն թույլ է տալիս խոսել ներվիրա­հա­տական յատրոգեն վնասումների մասին։ Աշխատան­քում տեղ են գտել լապարասկոպիկ խոլեցիստէկտո­մի­այի ժամանակ հանդիպող առավել տարածում ունեցող վնասումների քննարկումը։

 

 

1992-2008թթ. Մալաթիա Բժշկական Կենտրոնի լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքում կատարված 2450 լապարասկոպիկ խոլեցիստէկտո­միաների ժամանակ դիտվել են 12(0,5%) ներվիրահա­­տա­կան վնասման դեպքեր, որը համաշխարհային բժշկագիտության մեջ ընդունված թվերի ստորին սահմանում է։ Վնասումները դասակարգվել են

1. ըստ վնասված օրգանի

2. ըստ հայտնաբերման ժամկետի

3. ըստ վնասման բնույթի։

     

    Մեր դիտարկման մեջ առկա են հետևյալ օրգան­ների վնասման դեպքեր. 12-մատնյա աղու պերֆորա­ցիա (2 դեպք), լեղուղիների վնասում (6 դեպք), բարակ աղու (1 դեպք) և մեծ ճարպոնի (3 դեպք) վնասում Վերեշի ասեղով դիտարկվել է պնևմոպերիտոնեում ստեղծելիս։

     

    Ըստ Հայտնաբերման ժամկետների վնասումները բաժանվել են երկու խմբի.

    1. ներվիրահատական (վաղ)

    2. հետվիրահատական (ուշ)

       

      Երրորդ խմբում վնասումները տեսակավորվել են ըստ ազդող գործոնի

      1. գործիքային (կտրում, ծակում)

      2. էլեկտրոտրավմա (անմիջական և տարա­ծության վրա)

      3. լուսանցքի փակում սեղմանների միջոցով։

         

        Վնասումներից 10դեպքերը հայտնաբերվել են ներվիրահատական (վաղ) շրջանում, 2-ը ՝ կրկնակի վիրահատության (ուշ) ժամանակ։ Դեպքերից 6-ը լիկվիդացվել են էնդոսկոպիկ եղանակով, մնացած դեպքերում վիրահատությունը կատարվել է տրա­դիցիոն եղանակով։

         

        Քննարկման արդյունքում կատարվել է եզրա­հան­գում, որ վնասումները հանդիպում են հիմնականում մեթոդի կայացման փուլում։ Վիրաբույժի փորձա­ռու­թյան աճին զուգահեռ փոքրանում է հանդիպող յատրո­գեն վնասումների թիվը, այդ իսկ պատճառով խոր­հուրդ է տրվում լապարասկոպիկ վիրաբուժությունում սկսնակ վիրաբույժներին օգնական հանդիսանան մեթոդը լիարժեք տիրապետող, փորձառու վիրաբույժ­ները։ Կոնվերսիայի կարիքի դեպքում անհրաժեշտ է չհիմնա­վորված ձևով այն չձգձգել և անմիջապես անցում կատարել լապարոտոմիայի։

         

         

         

        Հեղինակ :  Ա.Ռ. Մելիքյան, Հ.Ա. Բարսեղյան, Ա.Ա. Ոսկանյան, Կ.Հ. Դալլաքյան, Գ.Ա. Գոմցյան ՀՀ ԱՆ ԱԱԻ, Էնդոսկոպիկ վիրաբուժության ամբիոն
        Աղբյուր :  Գիտա - գործնական Բժշկական Հանդես <<Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի>> - 3. 2008 (35) 28
           
           
        Ներկայացնող`  Doctors.am