Ինչպես հայտնի է, խոզանակի դերն ատամները մաքրելն ու բերանում հնարավորինս քիչ մանրէներ թողնելն է: Այս առումով, շատ կարևոր է խոզանակի ճիշտ ընտրությունը: Ուշադրություն դարձրեք խոզանակի մազիկներին:
Դրանք չպետք է շատ երկար ու չոր լինեն: Երբ նոր խոզանակ եք գնում, անպայման լվացեք օճառով և ողողեք եռացրած ջրով:
Հիշեք՝ ատամները մաքրելուց հետո պետք է խոզանակը լավ լվանալ, թափահարել և թափել վրայի ջուրն ու տեղադրել ուղղահայաց դիրքով:

Ճիշտ է խոզանակը փոխել ամիսը մոտավորապես 3 անգամ, քանի որ դրա վրա մեծ հաճույքով են բնակություն հաստատում ու բազմանամ մանրէները:
   
Ի դեպ   
   
ֆտորը, որ այնքան անհրաժեշտ է ատամների ամրությունն ապահովելու համար, կա որոշ մթերքների մեջ, ինչպես օրինակ հազարի, կարտոֆիլի, ընկույզի, ոչխարի մսի, ձկան, հատիկավոր րույսերի մեջ: Օգտակար է նաև թարմ եփած թեյը:   
   
Հասուն մարդն օրվա մեջ պետք է ստանա 1,5-2,5 մգ ֆտոր, մինչդեռ սննդի հետ օրական օրգանիզմ է մտնում 1 միլիգրամ:   

Ֆտոր պարունակող մածուկով մեկ անգամ ատամները մաքրելիս օրգանիզմ են ներթափանցում 0,05 մգ ֆտոր, իսկ ֆտոր պարունակող հեղուկով բերանի ողողումն էլ ավելի արդյունավետ է:
   
Ի դեպ, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հնարավորինս թեթևացնել ատամները մաքրելու գործընթացը և միաժամանակ ունենալ փայլուն արդյունք, գոյություն ունեն ատամի էլեկտրական խոզանակներ: Թրթռացող շարժումների օգնությամբ դրանք հեռացնում են ատամների անգամ հնացած փառը:

 

 

Աղբյուրը` doctors.am