Պիգմենտով հարուստ մրգերի և բանջարեղենի օգտագործումը օգնում է մաշկին ստեղծել բնական պատնեշ, որը պաշտպանում է վնասակար ճառագայթներից, հաղորդում է The Daily Mail-ը: Պաշտպանության աստիճանը կարելի է գնահատել նույն կերպ, ինչպես արևապաշտպան քսուկներինը: Որքան շատ օգտագործեք այդպիսի մրգեր և բանջարեղեն, այնքան բարձր կլինի ուլտրամանուշակագույն ճառագայթումից պաշտպանության մակարդակը: Դրանք ճնշում են արևի ճառագայթների բացասական ազդեցությունը, չեզոքացնում են ազատ ռադիկալները և նվազեցնում բորբոքումը (կարմրածությունը):
Մանուշակագույն մրգերը և հատապտուղները պարունակում են բնական SPF գործոնը: Սև ազնվամորին, հաղարջը, ինչպես նաև սև խաղողը և թուզը արևապաշտպան քսուկի հետ միասին՝ պաշտպանում են մաշկը վնասակար ազդեցությունից: SPF-գործոն կա նաև նարնջագույն և մուգ կանաչ բանջարեղենում՝ պղպեղ, սմբուկ, կաղամբ և սպանախ: Հակաօքսիդանտների մեծ քանակի շնորհիվ այս մրգերը և բանջարեղենը կարող են օրգանիզմում վերափոխել ազատ ռադիկալները:
Սննդաբան Սեմ Կրիստին նշում է, որ տվյալ սննդամթերքը պաշտպանում է մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից օրվա ցանկացած ժամին: Կարևոր է, որ դրանց ազդեցությունը տարածվում է ամբողջ մարմնի վրա: Սակայն, արևապաշտպան քսուկների կիրառումը նախկինի պես չափազանց կարևոր է:
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ dailymail.co.uk