Սեպտեմբերի 17-18-ին Երևանում տեղի կունենա MOM symposium-ը` Միշել Օդեն Մայր կենտրոնի առաջին ամենամյա հոլիստիկ Մայր-Մանուկ սիմպոզիումը։ 

Կյանքի սկիզբը՝ հղիությունը, ծննդաբերությունը, երեխայի և մայրիկի խնամքն ընկած են ընտանիքի և հետևաբար՝ համայնքի, ամբողջ հասարակության առողջ լինելու հիմքում։ Այդ ամենի մասին պետք է հոգալ ու խոսել ոչ միայն նեղ մասնագիտական, բժշկական կամ սոցիալական դաշտում, այլ շատ ավելի լայն։

MOM symposium-ը ստեղծվել է որպես հարթակ, որը ներկայացնում է այս հրաշք երևույթը՝ նոր կյանքի սկիզբը, տարբեր կողմերից։ Սա բազմամասնագիտական, ամբողջական մոտեցում է, որն առաջին անգամ է ներկայացվում Հայաստանում։

Առողջ ծննդաբերության, առողջ մայրիկի ու բալիկի մասին խոսելու են և՛ մանկաբարձ-գինեկոլոգներն ու մանկաբույժները, և՛ հոգեբաններն ու դուլաները ( ծննդաբերության որակավորված աջակիցները), և՛ վարչական ոլորտի աշխատողները, սպորտի և յոգայի ուսուցիչները, կրծքով կերակրման մասնագետներն ու մարդաբանները։ MOM symposium-ը համախմբել է այս ոլորտների լավագույն մասնագետներին ոչ միայն Հայաստանից, այլ ամբողջ աշխարհից։ Աշխարահռչակ ֆրանսիացի դոկտոր Միշել Օդենը, ով հանդիսանում է մեր ժամանակների ամենահեղինակավոր մասնագետը բնական ծննդաբերության ոլորտում, նույնպես ներկա է լինելու։

Ու՞մ համար է սիմպոզիումը՝

- ծննդօգնության, մոր և մանկան առողջության ոլորտի բուժաշխատողների համար

- հոգեբանների, սոց․աշխատողների, որոնք իրենց աշխատանքում առնչվում են կանանց հետ

- վարչական ոլորտի մասնագետների, ովքեր հետաքրքրված են հոգ տանել կանանց և երեխաների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու մեջ

- բոլոր ապագա և ներկա մայրիկների, հայրիկների, ընտանիքների

- և առհասարակ՝ բոլոր հետաքրքրվողների համար

Ի՞նչ կստանաք սիմպոզիումի ընթացքում՝

- խորը ու բազմակողմանի պատկերացում կյանքի սկզբի մասին՝ որպես ամբողջական երևույթ

- գիտական, ապացուցահեն տեղեկություններ թեմայի տարբեր կողմերի մասին

- պատկերացում և կիրառական գիտելիքներ, թե ինչպես կյանքի սկիզբը դարձնել առավել առողջ ու ներդաշնակ

- հանդիպումներ ու ծանոթություններ տարբեր երկրներից եկած բանախոսների հետ, նոր կապեր Հայաստանում ծննդօգնության ոլորտի մասնագետների հետ

- սեփական փորձը վերագտնելու, վերաիմաստավորելու հնարավորություն

- Ծրագրային նյութերը, որպես շարունակական մասնագիտական կրթություն, ամբողջությամբ նախատեսված են ավագ բուժաշխատողների համար և 90%-ով միջին բուժաշխատողների համար

- Սիմպոզիումը ճանաչվել է կրեդիտավորված (ՇՄԶ 14 տեսական կրեդիտ):

`Միջոցառման մանրամասն ծրագիրը https://www.facebook.com/events/786093792426434/?post_id=786106072425206

Միջոցառման բանախոսները https://www.facebook.com/events/786093792426434/?post_id=786168752418938&view=permalink 

Սիմպոզիումը տեղի է ունենալու ժամը 9։00-18։00-ը Երևանում (ՀԲԸՄ (AGBU) դահլիճ (2-րդ հարկ), Մելիք Ադամյան փ 2/2):

Ներառված են սուրճի ընդմիջումներ և ճաշ: Միջոցառումը թարգմանվելու է 2 լեզուներով՝ հայերեն և անգլերեն:

Տոմսերի արժեքը 23000-29000 դրամ է։ 

Տոմսերը կարող եք գնել այստեղ՝

ticketon.am/en/events/mom-symposium-team

Միշել Օդեն Մայր (ՄՕՄ) կենտրոն

+37496360506

momcenter.am

[email protected]