Saga ընկերության կատարած նոր հետազոտությունը ցույց է տվել՝ 50 տարեկանից մեծ մարդկանց 2/3-ը վախենում է թուլամտությունից, իսկ միայն 10-ից 1-ը՝ քաղցկեղի զարգացումից: Հարցմանը մասնակցել են 500 մեծահասակ բրիտանացիներ: Մասնակիցներին հարցվել է, թե որ հիվանդությունն է ամենից շատ իրենց վախեցրել: 68%-ը պատասխանել է թուլամտությունը, իսկ 9.44%-ը՝ քաղցկեղից, 3.88%-ը անհանգստացել է սիրտ-անոթային հնարավոր հիվանդություններից, 0.73%-ին՝ շաքարային դիաբետի զարգացումը, հաղորդում է The Huffington Post-ը:
 
Դեմենցիան ձեռքբերովի թուլամտություն է, որը ճանաչողության կայուն կորուստն է՝ վաղ ձեռքբերված ունակությունների կորստով և նորը սովորելու դժվարությամբ և անհնարինությամբ: Դեմենցիայի ախտանիշներն իր մեջ ներառում են հիշողության կորուստը, մտածողության, առօրյա որոշումներիև խոսքի հետ կապված խնդիրները: «Մեծերի նման արձագանքը սպասելի է, քանի որ շատերին է դրվում այդ ախտորոշումը: Կարևոր է, որ այս ոլորտում հետազոտությունները դեռ շարունակվում են, և կա հնարավորություն, որ կհայտնաբերվի նման հիվանդների արդյունվետ բուժում և միջոց՝ կյանքի որակը բարձրացնելու համար»,- ասում է Saga ընկերության ներկայացուցիչ Պոլ Գրինը:
 
Alzheimer’s Research UK կազմակերպության ներկայացուցիչ Հիլարի Էվանսը համաձայնում է. «Զարմանալի չէ, որ 50 տարեկանից մեծ մարդկանց վախն այդքան մեծ է: Մեծ Բրիտանիայում այդ հիվանդությամբ տառապում է ավելի քան 820000 մարդ, իսկ դրա դեմ պայքարի միջոց դեռևս չկա»: Հիլարի Էվանսը կարծում է, որ պետք է մշակել նոր միջոցներ դեմենցիայի կանխարգելման և բուժման համար և այդժամ մարդիկ կդադարեն վախենալ:
 
Ալցեյմերով հիվանդների օգնության բարեգործական ընկերության ներկայացուցիչ Էլիսոն Կուկր նշում է. «Վախը կարող է կապված լինել սեփական անհատականության կորստի հետ: Բայց այն կարող է ծագել այն  դեպքում, երբ հիվանդը զգում է՝ մի բան այն չէ, բայց չի դիմում բժշկին, և չի ախտորոշվում և չի ստանում համապատասխան բուժում, որն արդյունավետ է հիվանդության վաղ փուլերում»: Նա կոչ է անում, ով իր մեջ նկատում է թուլամտության նշաներ, որքան հնարավոր է շուտ թող դիմեն բժշկական օգնության:
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ webmd.com