Թեման մեկնաբանում է Մանե Հակոբյանը՝
հոգեբանական գիտությունների թեկնածու, հոգեբան խորհրդատու, հոգեվերլուծական հոգեթերապևտ


Մենակությունը մարդու հոգու անբաժանելի և ինչ որ առումով նաև անհրաժեշտ ապրումներից մեկն է: Մարդու հոգեկան առողջության համար շատ կարևոր է որ նա ընդունի այդ իրողությունը, համակերպվի և կարողանա ապրել դրա հետ:

Հասուն մարդկանցից շատերը ոչ մի կերպ չեն ցանկանում համակերպվել այս փաստի հետ և գլխակորույս փախչում են իրենք իրենից, տրվելով հարբեցողության թմրամոլության, հիվանդանում ամենատարբեր մարմնային հոգեկան հիվանդություններով, իրենց վիճակով ակամա ստիպելով ուրիշներին ոչ մի դեպքում իրենց մենակ չթողնել:

Շատերը մենակությունից փրկություն են գտնում հավատքի մեջ, Աստծո մեջ անձնավորելով մեկին, որ սիրում և պահպանում է իրենց և երբեք չի լքի ու մենակ չի թողնի իրենց: Եվ միգուցե Աստված հենց ինքը ՍԵՐ - ն է:

Մենակությունը հաղթահարելու ամենաարդյունավետ ուղին սերն է, սեր՝ առաջին հերթին սեփական անձի և ապա ուրիշների նկատմամբ£ Մենակության հոգեվիճակում չտառապելու համար անհրաժեշտ է որ մարդը սիրի քո Ես-ը, իր էությունն ու ներաշխարհը, որ մարդուն հաճելի ու հարմար լինի ինքն իր հետ:  Այս դեպքում աշխարհը ավելի պայծառ գույներով է կհառնում մարդուն, շրջապատող մարդկանց համար էլ ավելի հեշտ և հաճելի լինում շփվել տվյալ մարդու հետ:

Անհրաժեշտ  է ոչ թե փախչել մենակությունից այլ լիարժեք ապրել այդ զգացումը£ Փակիր աչքերդ և զգա քո Ես-ը, քո ամբողջականությունը, քո մենակությունը, առանձինությունն ու անկախությունը: Ներքին հայացքդ ուղղիր քո Ես-ին, սիրիր քո Ես-ը: Սկզբում այդ ապրումը ցավագին է, որոշ ժամանակ անց այն կսկսի դուր գալ և նույնիսկ հաճույք պատճառել քեզ: Շրջապատից քո անկախությունը, առանձինությունը ընդունելով կսկսես առավել գնահատել, ինչու չէ նաև սիրել ուրիշներին, որովհետև չես վախենա նրանց կորցնելուց, հիվանդագին ձևով չես կառչի նրանցից:

Սա էլ երևի ներքին ազատությունն է:


Ձեր՝ Մանե Հակոբյան
[email protected]
(374 – 77) 798 758