Երկար տարիներ գոյություն ունեցող MedMassage թիմը, լինելով եզակին իր տեսակի մեջ, մատուցելով առողջապահական ծառայություններ մերսման բնագավառում, ձեռք բերելով հազարավոր հաճախորդներ և գործընկերներ, այժմ տեղափոխվում է նոր հարթակ և նորովի ու ժամանակակից մեթոդներով Ձեզ է մատուցում մերսման և առողջապահության ծառայություններ։

Այն Ձեզ է առաջարկում գրասենյակային մերսման բարձրակարգ ծառայություններ, ինչը, կարելի է ասել, գրեթե նորույթ է մերսման և գրասենյակային աշխատանքի բնագավառում։ 

Հատուկ 15 րոպե տևողությամբ մերսում` Ձեր գրասենյակում

Մերսման ձևը մշակված է նստակյաց աշխատանք կատարող մարդկանց համար և մի շարք հիվանդությունների կանխարգելիչ միջոց է հանդիսանում։

Մերսումը կատարվում է հատուկ աթոռի միջոցով, շորերի վրայից, անմիջապես աշխատավայրում։ Այն կարող է լինել մեկանգամյա և պարբերական։
MedMassage-ը նմանատիպ ծառայություններ է առաջարկում նաև միջոցառումների ժամանակ (event)։ Մենք մոտենում ենք Ձեր նշած հասցեով՝ համապատասխան աթոռով և մերսմանն անհրաժեշտ այլ պարագաներով։ 

Մեր նպատակն է առաջնահերթ դարձնել առողջության պահպանումը, ինչպես նաև բարելավումը և սպառնացող խնդիրների կանխարգելումը։

Մեր գործունեության շնորհիվ մենք փորձում ենք յուրաքանչյուրին իրազեկ դարձնել մերսման և դրա անհրաժեշտության մասին, յուրաքանչյուրի կենցաղի մի մասը դարձնել այն և, ի վերջո, հասնել նրան, որ յուրաքանչյուրի մոտ ձևավորվի բարձր գիտակցություն սեփական առողջության անգնահատելի լինելու վերաբերյալ։

Մեր թիմը համալրված է բացառապես համապատասխան կրթություն և որակավորում ունեցող անձանցով, ովքեր աշխատանքի անցնելուց առաջ վերապատրաստվում են մեզ մոտ՝ ձեռք բերելով հաճախորդների հետ շփման փորձառություններ, հիգիենայի պահպանման և աշխատանքին պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելու հմտություններ։

MedMassage-ը համալրված է նորագույն մեթոդներով, յուրաքանչյուր մերսմանը համապատասխան աթոռներով, բարձրակարգ նյութերով։

MedMassage-ը մատուցում է հետևյալ ծառայությունները`

  • Գրասենյակային Մերսում
  • Դասական մերսում
  • Մերսում միջոցառումների ժամանանակ (Event)
  • Հակացելյուլիտային մերսում
  • Հանգստացնող մերսում (SPA)
  • Հղիների մերսում
  • Սպորտային մերսում
  • Մանկական մերսում     

 

Մանրամասների համար այցելեք Medmassage.am