"Կորյակային հիվանդություն" տերմինը մասնագետների միջավայրում սկսել է կիրառվել վերջերս: Հենց ինքը տերմինը վկայում է այն մասին, որ այս ցանը հանդիսանում է ողջ օրգանիզմի վիճակի լուրջ փոփոխության առաջին նշաններից մեկը:

Շատ հաճախ կորյակային հիվանդությունն ունի խորն արմատներ,պարզվում է՝ մեր մաշկի և ներքին օրգանների միջև գոյություն ունի  ամուր կապ : Հիվանդության ժամանակ արյան և ավշի մեջ մեծ քանակությամբ կենսագործունեության թունավոր արգասիքներ են արտազատվում:  Այդ նյութերը տարածվում են արյունատար և լիմֆատիկ անոթներով , հասնելով մաշկին՝ նրանք նպաստում են կորյակային ցանի առաջացմանը:
Քանի դեռ օրգանիզմն ի վիճակի է ինքնուրույն չեզոքացնել և հեռացնել թույները, նման հիվանդություններն իրենց ոչ մի կերպ չեն դրսևորում՝ արտահայտվելով միայն երկրորդային սիմպտոմներով , որից էլ մենք գանգատվում ենք: Դա քթի լորձաթաղանթի բորբոքումն է , նշիկաբորբը  , կորյակային ցանը, մաշկի կարմրությունն ու թեփոտումը և այլն:  Կորյակային ցանի տեղակայումը և սիմպտոմները թույլ են տալիս որոշել, թե որ օրգանի ֆունկցիայի խանգարման հետևանք է այն հանդիսանում: Որպես օրինակ, կանանց մոտ բերանի և  ծնոտի շրջանում արտահայտված ցանը վկայում է ձվարանների ախտահարման մասին, քունքերի շրջանում՝ լեղապարկի, իսկ այտերի շրջանում՝ աղիների ֆունկցիայի խանգարման մասին:

Ցավոք կորյակային ցանն արդեն դադարել է զուտ պատանեկան խնդիր լինելուց: Մեծերի մոտ կորյակների և ակնեի ի հայտ գալը հաճախ հանդիսանում է էնդոկրին համակարգի ֆունկցիայի խանգարման հետևանք, ուստի առաջին հերթին պետք է պարզել էնդոկրին համակարգի վիճակը :

Ակնեի անմիջական մակերեսային պատճառը ճարպագեղձերի ֆունկցիայի խանգարումն է: Եթե մանրանանք, ապա կարելի է ասել, որ այս խնդիրն առաջանում է ճարպագեղձերի կողմից ճարպի գերարտադրության և նրանց խցանման հետևանքով: Ամենից հաճախ կորյակային հիվանդությունը հանդիպում է այն մարդկանց մոտ, ովքեր օգտագործում են յուղային կոսմետիկ միջոցներ և տարբեր քսուկներ՝ պատրաստված վազելինից և լանոլինից: Կոսմետիկայից խորհուրդ է տրվում ընտրել այնպիսիք, որի վրա նշված է  non-comedogenic: Այժմ գրեթե յուրաքանչյուր ընկերություն իր կոսմետիկ միջոցների պիտակներին դնում է նման նշում, ուստի գնելիս պետք է կարդալ բաղադրությունը:

Հաճախ կորյակները հայտնվում են այնպիսի պրեպարատների ընդունումից , ինչպիսիք են կորտիկոստերոիդները, յոդի միացությունները, բրոմը, քլորը, ցնցումների, տուբերկուլյոզի դեմ պայքարելու համար նախատեսված տարբեր նյութերը, լիթիում պարունակող պրեպարատները: Որոշ վիտամիններ խորհուրդ չի տրվում ընդունել  մեծ դոզաներով , այդպիսիք են  B խմբի վիտամիններն ու վիտամին D-ն: Կորյակները հաճախ հայտնվում են մարդկանց մոտ, ովքեր մասնագիտության բերումով երկարատև շփում ունեն այնպիսի նյութերի հետ, ինչպիսիք են հանքային յուղերը, քլորացված ածխաջրածինները և այլն:

Բացի վերը նշվածից, կորյակների առաջացմանը նպաստում է կոմեդոնների վնասումը՝ սեղմումն ու ճզմումը, որը զգալիորեն վատացնում է մաշկի վիճակը:
Կորյակային հիվանդության վրա շատ վատ է ազդում նաև խոնավ տարածքներում  երկար մնալը, որտեղ ջերմաստիճանը բարձր է, իսկ ևրոպայի բնակիչների մոտ զգալի վատացում է դիտվում արևադարձային գոտում մնալու հետևանքով:Ակնեի առաջացման գործում նշանակալի դեր ունեն սեռական  հորմոնները: Տղամարդու օրգանիզմում դա սովորաբար տարբեր անդրոգենների հարաբերակցության փոփոխությունն է :
Սպորտսմենների և կուլտուրիզմով զբաղվող մարդկանց մոտ կորյակային հիվանդության առաջացումը մեծ չափով կարող է պայմանավորված լինել տարբեր անաբոլիկ ստերոիդների ընդունման հետ:

Շատ աղջիկներ կորյակների դեմ պայքարում են՝ օգտագործելով տարբեր հակաբեղմնավորիչներ: Մի կողմից դրանք պարունակում են էստրոգեններ, որոնք մեղմացնում են հիվանդության դրսևորումները, մյուս կողմից գոյություն ունեն միայն պրոգեստերոնի հիման վրա ստեղծված հակաբեղմնավորիչներ, որոնք հակառակ ազդեցությունն ունեն և նպաստում են  հիվանդության սրացմանը: Եթե կնոջ օրգանիզմում կա անդրոգենների՝ արական սեռական հորմոնների ավելցուկ, ապա հակաբեղմնավորիչների նշանակումը, որոնք ունեն հակաանդրոգենային ազդեցություն, օգնում են արդյունավետ պայքար մղել կորյակային հիվանդության դեմ:

Հաճախ ակնեի առաջացմանը նպաստում են մեծ քանակությամբ սպիտակուցային և ածխաջրածնային սննդի օգտագործումը:  Պետք չի մոռանալ նաև այն, որ գիտնականները հայտնաբերել են հատուկ գենետիկ նախատրամադրվածություն կորյակային հիվանդության դրսևորման հանդեպ : Այն մարդն ում ծնողներից մեկը տառապել է ակնեով, մեծ հավանականությամբ կարող է ժառանգել այս հիվանդությունը:





Benice.am