Մեղվի, օձի և կարիճի թույները պատրաստվում են օգտագործել ուռուցքաբանության մեջ այն բանից հետո, երբ փորձերը պարզել են, որ այդ թույների տոքսիններն ունեն քաղցկեղը սպանելու հատկություն, գրում է The Telegraph-ը: Տոքսինները փորձարկվել են լաբորատոր պայմաններում բջջային կուլտուրաների վրա: 
 
Իլինոյսի համալսարանի գիտնականները կարողացել են զետեղել թույնը փոքրիկ մասնիկների մեջ, որոնք թույլ չեն տալիս դրանց ներթափանցումն արյան մեջ` վնասելով մարդուն:  Պարզվել է, որ այդ մասնիկներն արդյունավետ են կրծքի քաղցկեղի և մելանոմայի դեպքում:  Դրանք անտեսանելի են իմունային համակարգերի համար, ինչը նրանց հնարավորություն է տվել  անմիջապես` ամբողջական և անվնաս ձևով հայտնվել ուռուցքի մեջ:
 
Հայտնի է, որ թույնը պարունակում է սպիտակուցներ և պեպտիդներ, որոնք ունակ են միանալ քաղցկեղի բջիջներին: Սակայն դրանք կարող են նաև վնասել սրտի և նյարդային բջիջները, ինչի արդյունքում մասնավորապես կարող է տեղի ունենալ ենթամաշկային արյունահոսություն: Նանոմասնիկները լուծում են այդ խնդիրը: Հետագայում գիտնականները մեղվի թույնի մեջ հայտնաբերել են մելիտին, որը  թույլ չի տալիս քաղցկեղային բջիջների բազմացումը: Գիտնականները հույս են հայտնում, որ առաջիկա 3-5 տարիների ընթացքում մեղվի և այլ տիպի թույներն արդեն կփորձարկվեն մարդու վրա:  
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ newsfiber.com