Լապարասկոպիկ ներվիրահատական ուլտրաձայնային հետազոտության արդյունավետությունը խոլեդոխոլիթիազների ախտորոշման ժամանակ

Ներածություն
Խոլեդոխոլիթիազով բարդացած խոլեցիստիտների ախտորոշումը և բուժումը մնում է աբդոմինալ վիրա­բուժության արդիական խնդիրներից մեկը: Շատ հաճախ անհրաժեշտություն է առաջանում խոլեդո­խոլի­թիազը ախտորոշել ներվիրահատական մեթոդ­ներով, քանի որ նախավիրահատական շրջանում ոչ միշտ է հաջողվում հաստատել քարերի առկայությունը ընդհանուր լեղածորանում: Այժմ, որպես ներվիրա­հա­տական ախտորոշման լավագույն մեթոդ լայնորեն օգտա­գործվում է լապարոսկոպիկ, ներվիրա­հատա­կան ՈՒՁՀ-ը:

 

 

Նյութեր և մեթոդներ:

 

Հետազոտությունն անց է կացվել Մալաթիա ԲԿ–ի ԱԱԻ Էնդոսկոպիկ վիրաբուժության ամբիոնում 42 հիվանդների մոտ: Ներվիրահատական ուլտրաձայ­նա­յին հետազոտության համար օգտագործվում է սոնո­գրա­ֆիայի տրանսէզոֆագիալ (5,5Մհց) հաղո­րդակ (ALOKA):

 

Լապարոսկոպիկ, ներվիրահատական ՈՒՁՀ ԼԽԷ-ի ժամանակ կիրառվում է հետևյալ ցուցումներով.

 

  • - դեղնություն անամնեզում:
  • - խոլեդոխոլիթիազի նախավիրահատական ոչ հստակ ախտորոշում. լեղու արտահոսքի խանգարման բիոքիմիական նշաններ(բիլիռուբինի, տրանսամինազաների, հիմնային ֆոսֆատազայի մակարդակի բարձրացում)` սոնոգրաֆիկ նորմալ տրամագծով և քարերի բացակայությամբ ընդհա­նուր լեղածորանի ֆոնի վրա:
  • - վիրահատության ընթացքում դիտարկվող մի շարք պատճառներ. տեսանելի լայնացած խոլեդոխ, գործիքով շոշափվող պնդություն, ենթաստամոքսա­յին գեղձի այտուցված գլխիկ:

 

Արդյունքների քննարկում:

 

Այսպես, ներվիրահատական ՈՒՁՀ-ի կատարման համար հակացուցումներ չկան և կարելի է կատարել բազմաթիվ անգամ` ստանալով լայնածավալ ինֆոր­մա­ցիա: Հետազոտության համար պահանջվում է 5-15 րոպե: Այստղեղ նշանակություն ունի նաև ֆինանսա-տնտեսական կողմը. հետազոտությունը շատ էժան է` համեմատած ներվիրահատական ախտորոշման մյուս մեթոդների հետ և հաշվի է առնվում միայն սարքա­վորումների մաշվածքամարումը:

 

42 հիվանդներից քարեր հայտնաբեվել են 16 դեպքում: 26 հիվանդներից, որոնց մոտ քարեր չէին հայտնաբերվել, 3-ի մոտ հետագայում հայտնաբերվել են մնացորդային(ռեզիդուալ) քարեր (կեղծ բացա­սա­կան արդյունք): Սա պայմանավորված է ընդհանուր լեղա­ծորանի տերմինալ հատվածում տեղակայված շատ մանր քարերի առկայությամբ: Եվ 16 հիվանդ­ներից, որոնց մոտ քարեր էին հայտնաբերվել, 2 հիվանդի մոտ հետագա բուժման ընթացքում որպես քար ընդունվել էր լեղային թաձր մածուկը (կեղծ դրական արդյունք): Հետվիրահատական շրջանում, ներ­վիրա­հատական ՈՒՁՀ կիրառումից հետո, կապված հետազոտության հետ մենք բարդություններ չենք ունեցել:

 

Եզրակացություն

 

  1. 1. Լապարասկոպիկ ՈՒՁՀ կիրառումը բավականին մեծացնում է խոլեդոխոլիթիազների ներվիրահա­տա­կան ախտորոշման արդյունավետությունը:
  2. 2. Լապարասկոպիկ ներվիրահատական ՈՒՁՀ-ը պետք է կիրառել որոշակի ցուցումների համաձայն:

 

 

 

Հեղինակ :  Ա. Ռ. Մելիքյան, Հ. Ա. Բարսեղյան, Կ. Հ. Դալլաքյան, Վ. Ռ. Բոռոզան, Ա. Ա. Ոսկանյան, Գ.Ա. Գոմցյան ԱԱԻ Էնդոսկոպիկ վիրաբուժության ամբիոն, Մալա­թիա ԲԿ
Աղբյուր :  Գիտա - գործնական Բժշկական Հանդես <<Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի>> - 3. 2008 (35) 43-44
   
   
Ներկայացնող`  Doctors.am