Լապարասկոպիկ խոլեցիստէկտոմիայի հնարավոր թրոմբոէմբոլիկ բարդությունների վաղ ախտորոշման չափանիշների գնահատումը

Արդիականությունը

Վերջին տարիները բնորոշվում են էնդոսկոպիկ վիրաբուժության արագ զարգացմամբ: Լապարա­սկո­պիկ տեխնիկան կիրառություն է գտել պրակտիկորեն բոլոր վիրաբուժական մասնաբաժիններում, իսկ լեղա­քա­րային հիվանդության բուժման գործում այն գրավում է առաջնակարգ դիրք: Վեջինիս առա­վե­լությունն ակնհայտ է ավանդական խոլե­ցիստ­էկ­տոմիայի նկատմամբ` նվազ ինվազիվություն, պրակտի­կորեն բացակայում է որովայնի առաջային պատի վնա­սումը և նրա բարդությունները, հետվիրա­հա­տական կարճատև, բարվոք ընթացքը և այլն: Սակայն վերջինիս էլ բնորոշ են բարդությունները, մանավանդ միջին տարիքից բարձր այն անձանց մոտ, որոնք ունեն հարակից հիվանդություններ:

 

Պնևմոպերիտոնեումի ստեղծումը` ներորովայ­նա­յին բարձր ճնշման առկայությունը, բերում են ստորին սիներակի և կոնքի երակների ճնշման, որի արդյունքում նվազում է երակային արյան հետհոսքը, միաժամանակ առաջանում է ստոծանու սեղմում, փոխվում է սրտի ֆիզիոլոգիական առանցքը` առա­ջաց­նելով արտաքին շնչառական ֆունկցիայի խան­գա­րում: Սրա արդյունքում ստորին սիներակի համա­կարգում նվազում է արյան հոսքի արագությունը` ինչի արդյունքում մեծանում է արյան մածուցիկությունը: Նման պայմաններում թրոմբոէմբոլիկ բարդություն­ների առաջացման հավանականությունը կտրուկ բար­ձրանում է:

 

Նպատակը.

 

Հետազոտման նպատակն հանդիսանում է արյան ռեոլոգիական ցուցանիշների ուսումնասիրությունը լապարասկոպիկ խոլեցիստէկտոմիայից առաջ և հետո:

 

Մեթոդները.

 

Հետազոտման նպատակի իրականացման համար ուսումնասիրվել են 158 հիվանդների (իգական և արական սեռի, 23-80 տարեկան) արյան ռեոլագի­ա­կան հատկությունները (էրիթրոցիտների թրոմբոցիտ­նե­րի ագրեգացիա) լապարասկոպիկ խոլեցիստ­էկտո­միայից առաջ և հետո:

 

Արդյունքները.

 

Հետազոտման արդյունքում պարզվել է, որ գրեթե բոլոր հիվանդների մոտ թրոմբոցիտների և էրիթրո­ցիտ­ների ագրեգացիան մինչև վիրահատությունը գերա­զան­ցում է նորման 1,5 անգամ, իսկ վիրահա­տու­թյունից հետո` 3 անգամ: Այս հիվանդների արյան ռեոլագիական հատկությունների ուսումնասիրման ընթացքում հայտնաբերվել է, որ արյան ձևավոր տարրերի ագրեգացիոն հատկությունները կտրուկ բարձրանում են լապարոսկոպիկ խոլեցիստ­էկտո­միայից հետո: Թրոմբոցիտների և էրիթրոցիտների ագրեգացիոն հատկությունների կտրուկ բարձրացում հայտնաբերվել է 97% հիվանդների մոտ` մինչև վիրահատությունը 65%-ի մոտ (P<0.005): Ակնհայտ է, որ սլաջ սինդրոմի առաջացումը նման պայմաններում բարձր հավանականություն ունի: Նրանց 56%-ի մոտ զուգահեռ առկա էր սպիտակ թրոմբի առաջացման հավանականությունը (մինչև վիրահատությունը` 38%): 41%-ի մոտ առկա էր սպիտակ և կարմիր թրոմբների առաջացման մեծ հավանականությունը (մինչև վիրահատությունը` 24%): 3%-ի մոտ բարձր էին միայն թրոմբոցիտների ագրեգացիոն հատկությունները:

 

Եզրակացություն.

 

Արյան ձևավոր տարրերի` էրիթրոցիտների և թրոմբոցիտների, ագրեգացիոն հատկությունների շե­ղում­ները կարելի է դիտարկել որպես լապարոսկոպիկ խոլեցիստէկտոմիայի ժամանակ թրոմբոէմբոլիկ բարդությունների վաղ ախտորոշման ախտանշաններ, ինչպես նաև կիրառել թրոմբոէմբոլիկ բարդությունների կանխարգելման և բուժման սխեմաների մշակման նպատակով:

 

 

 

Հեղինակ :  Ա.Հ. Մելիքյան, Էրեբունի ԲԿ
Աղբյուր :  Գիտա-գործնական Բժշկական Հանդես <<Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի>> - 3. 2008 (35) 20
   
   
Ներկայացնող`  Doctors.am