Ամերիկացի գիտնականների հետազոտությունները մարդու և մկան գեների միջև զգալի տարբերություններ են հայտնաբերել, ինչը կասկածի տակ է դնում մկների վրա անցկացված հետազոտությունները մարդու վրա փոխարկելու հնարավորությունը և բացատրում է, թե ինչու նման կերպ փորձարկված դեղերի մեծամասնությունը չի հաղթահարում կլինիկական փորձարկումների փուլը:

Հետազոտության ընթացքում համեմատել են մարդու և մկան գենոմի ENCODE (Encyclopedia of DNA Elements) ֆունկցիոնալ հատվածները և պարզել, որ չնայած սպիտակուցները կոդավորող գեների 70% համընկնման, մարդու և մկան մոտ նրանց ակտիվությունը տարբեր կերպ է կարգավորվում: Գիտնականները վերլուծեցին մկան 100-ից ավել բջիջներ և հյուսվածքներ և պարզեցին, որ գեների ակտիվության կարգավորմամբ կենդանու տարբեր հյուսվածքներ ավելի նման են մեկը մյուսին քան մարդու համարժեք հյուսվածքներին: Հետազոտողներից մեկի խոսքերով գիտնականները վաղուց կարծում էին, որ բոլոր օրինաչափությունները, որոնք հայտնաբերվում են մկների մոտ կիրառելի են նաև մարդկանց նկատմամբ: Սակայն այս միտքը դեռ երբեք չեն ստուգել կամ գնահատել:

Այժմ մենք գիտենք, որ այս ենթադրությունը սխալ է, քանի որ մկան բազմաթիվ գեներ այլ կերպ են կարգավորվում՝ մարդու գեների համեմատությամբ:Այս համընկնումը պատահական չէ, այդ գեները խմբավորված են կլաստերներում, ինչպես օրինակ իմուն համակարգի աշխատանքի համար պատասխանատու գեները:

Այսպիսով, չնայած մկները մարդու բիոլոգիայի կարևոր մոդել են, անհրաժեշտ է հաշվի առնել, որ մարդկանց հիվանդությունների (շաքարային դիաբետից մինչև Պարկինսոնի համախտանիշ)մեծամասնության զարգացումը տեղի էունենում գեների սպեցիֆիկ կարգավորման մակարդակում, այլ ոչ միայն նրանց որոշակի հաջորդականության:

 

Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am

Սկզբնաղբյուր՝ Medportal.ru