Գրեթե բոլոր մայրերը կարող են բարեհաջող կրծքով կերակրել: Սակայն քիչ քանակությամբ իրավիճակներում բժշկական ցուցումներ կան կրծքով սնուցումը լրացնելու կամ կրծքի կաթը բոլորովին չօգտագործելու համար: Այդ իրավիճակները կարող են պայմանավորված լինել մոր և մանկան առողջությամբ:

Մանկան վիճակներ

1. Նորածիններ, որոնք չպետք է ստանան ո՛չ կրծքի կաթ, ո՛չ էլ որևէ այլ կաթ, այդ թվում սովորական կրծքի կաթի փոխարինիչներ և կարիք ունեն հատուկ կաթնախառնուրդի.

- գալակտոգեմիայով հիվանդ մանուկները կարիք ունեն հատուկ գալակտոգա-ֆրի կաթնախառնուրդի

- վալինոլեցիտինուրիայով [թխկենու օշարակի հիվանդություն] հիվանդները կարիք ունեն լեցին, իգոլեցին և վալին չպարունակող հատուկ կաթնախառնուրդի - ֆենիլկետոնուրիայի դեպքում հատուկ ֆենիլ-ֆրի կաթնախառնուրդի կարիք կա (մասնակի կրծքով սնուցումը հնարավոր է ուշադիր հսկողության դեպքում):

2. Նորածիններ, որոնց համար կրծքի կաթը գերադասելի սնունդն է, բայց որոնք կարող են ի լրումն կրծքի կաթի այլ սննդի կարիք ունենալ.

- նորածիններ ծնված 1500,0 գ-ից պակաս քաշով (ծննդյան շատ փոքր քաշ)

- նորածիններ, ծնված 32 շաբաթից պակաս հեստացիայից (շատ անհաս)

- նորածիններ, որոնք ունեն հիպոգլիկեմիայի զարգացման վտանգ՝ մետաբոլիկ ադապտացիայի խանգարման կամ գլյուկոզայի նկատմամբ բարձրացած պահանջարկի պատճառով (օրինակ՝ անհաս, հեստացիայի համեմատ փոքր քաշով ծնված կամ ծննդաբերության ընթացքում ծանր հիպոքսիկ-իշեմիկ սթրես տարած նորածինները, հիվանդ նորածինները կամ շաքարային դիաբետ ունեցող մայրերից ծնված նորածինները), եթե նրանց արյան գլյուկոզայի մակարդակը չի կարգավորվում օպտիմալ կրծքով կերակրման և կթած կաթով կերակրման պայմաններում:

Մայրական վիճակներ

Մայրերը, որոնք ունեն ստորև նշված վիճակներից որևէ մեկը, պետք է բուժվեն ստանդարտ ուղեցույցների համաձայն:

1. Մայրական վիճակներ, որոնք կրծքով սնուցումից ընդմիշտ խուսափելու պատճառ են.

- ՄԻԱՎ վարակակրություն, եթե փոխարինական սնուցումը ընդունելի է, հնարավոր է, հասանելի է, շարունակական է և ապահով:

2. Մայրական վիճակներ, որոնք կրծքով սնուցումից ժամանակավորապես խուսափելու պատճառ են.

- Ծանր հիվանդություն, որը թույլ չի տալիս, որ մայրը խնամի երեխային, օրինակ` սեպսիս

- Հերպես Սիմպլեքս վիրուս Տիպ I (HSV-1) կրծքագեղձերի շրջանում հերպետիկ ցան ունեցող կանայք պետք է խուսափեն տվյալ կրծքով կերակրելուց մինչև ակտիվ ախտահարումներն անցնեն:

3. Դեղանյութերի օգտագործումը մոր կողմից.

- հանգստացնող, փսիխոտրոպ և հակացնցումային դեղամիջոցները, օփիոիդները և դրանց զուգակցումները կարող են կողմնակի երևույթներ առաջացնել, ինչպիսիք են քնկոտությունը կամ շնչական ընկճումը, այդ պատճառով ցանկալի է խուսափել դրանցից, եթե ավելի անվտանգ այլընտրանք կա

- ցանկալի է խուսափել ռադիոակտիվ յոդից (յոդ 131), եթե ավելի անվտանգ այլընտրանք կա. մայրը կարող է վերսկսել կրծքով կերակրումը դեղանյութն ընդունելուց մոտ 2 ամիս անց

- մոր կողմից յոդի կամ յոդի հիմքով դեղանյութերի (օրինակ՝ պովիդոն-յոդին) հաճախակի տեղային օգտագործումը, հատկապես բաց վերքի կամ լորձաթաղանթի վրա քսելու դեպքում, կարող է վահանաձև գեղձի ընկճում կամ էլեկտրոլիտային կազմի անկանոնություններ առաջացնել կրծքով կերակրվող երեխայի օրգանիզմում և պետք է խուսափել դրանից

- եթե մայրը ընդունում է ցիտոտոքսիկ քիմիոթերապիա, ապա անհրաժեշտ է բուժման ընթացքում կրծքով սնուցումը դադարեցնել

4. Մայրական վիճակներ, որոնց դեպքում կրծքով սնուցումը կարելի է շարունակել, չնայած անհանգստացնող առողջական խնդիրների առկայությանը.

Կրծքագեղձի աբսցես, չախտահարված կրծքից սնուցումը պետք է շարունակել, իսկ ախտահարված կրծքից սնուցումը պետք է վերսկսվել, հենց որ բուժումը սկսվի

- Հեպատիտ B երեխան պետք է պատվաստվի հեպատիտ B-ի դեմ հետծծնդյան առաջին 48 ժամերի ընթացքում, կամ դրանից հետո, որքան հնարավոր է շուտ

- Հեպատիտ C

- Մաստիտ, եթե կրծքով սնուցումը շատ ցավոտ է, ապա կաթը պետք է կթել՝ վիճակի վատթարացումը կանխելու նպատակով

- Տուբերկուլյոզ, մոր և երեխայի խնամքն ու բուժումը պետք է կազմակերպել համաձայն տուբերկուլյոզի ազգային ուղեցույցների

- Մայրական չարաշահումները.

մոր կողմից նիկոտինի, ալկոհոլի, էքստազիի, ամֆետամինների կամ այլ թմրանյութերի օգտագործումը կարող է վնասել կերակրվող երեխային - ալկոհոլը, օփիոիդները, բենզոդիազեպինները և cannabis-ը կարող են թմրեցնել և մորը, և երեխային. մայրերին պետք է խորհուրդ տալ չօգտագործել այդ նյութերը, և հնարավորություն ընձեռնել և աջակցել նրանց, որ թողնեն:
 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am