Գիտնականները հավաստիացնում են, որ կրծքով կերակրումը պետք է շարունակել հնարավորինս երկար: Այն կպաշտպանի երեխային սրտի հիվանդությունների զարգացումից:

Ամերիկայի Հյուսիս-արևմտյան համալսարանի գիտնականները վերլուծել են 24-32 տարեկան 7000 մարդկանց հետազոտության տվյալնները և պարզել, որ կրծքի կաթով սնվելն ազդում է C- ռեակտիվ սպիտակուցի քանակի վրա, որի բարձր մակարդակը դրդում է օրգանիզմում բորբոքային գործընթացների, այդ թվում՝ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացմանը:


Կրծքի կաթը թույլ է տալիս նվազեցնել այդ սպիտակուցի մակարդակը: Այսպիսով, եթե երեխան ստանում է մայրական կաթ կյանքի առաջին երեք ամիսներին, ապա C-ռեակտիվ սպիտակուցի մակարդակն իջնում է 20%-ով, եթե 3-6 ամիսներին, ապա՝ 26.7%-ով, 6-12 ամիսներին՝ 29.6%-ով, իսկ ավելի քան 12 ամիսների դեպքում՝ 29.8%-ով, գրում է Nursing Times պարբերականը:

Նույն կերպ ապացուցված է, որ C-ռեակտիվ սպիտակուցի մակարդակն աճում է նորածնի քաշի անբավարարության դեպքում: Քաշի ամեն 500 գրամի պակասը սպիտակուցի մակարդակը բարձրացնում է 5%-ով:

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ health.passion.ru