Երբ և ինչպես

Ամեն լավ բան երբևէ ավատրվում է: Փորձենք նկարագրել կրծքից կտրելու իդեալական տարբերակ:

Ինչ է նշանակում << կրծքից կտրել >>

" Կտրելը " բացասական իմաստ չունի և չի ենթադրում երեխայի հետ փոխհարաբերությունների խզում: Հնագույն ձեռագրերում " wean " - կտրել բառը նշանակում է հասուն պտուղ, որը պետք է պոկել մայր բույսից: Կրծքից շուտ կտրված երեխան զարգացման հաջորդ աստիճանին անցնում է պակաս ինքնավստահությամբ, վատ է նախապատրաստված նոր պահանջների կատարմանը, պատրաստ չէ ավելի մեծ ազատության: Հնում, իսկ որոշ ժողովուրդներ մինչ այսօր, երեխաներին կրծքով կերակրում են 2-3 տարի:
Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը խորհուրդ է տալիս երեխային կերակրել կրծքով առնվազն 2 տարի, քանի որ հաստատված է` կյանքի երկրորդ տարում կրծքով սնուցումը մանկան համար սննդի ու պաշտպանության կարևոր աղբյուր է:

Կրծքից պետք է աստիճանաբար կտրել

Կրծքից և մորից կտրուկ անջատելը կարող է խիստ բացասական ազդեցություն ունենալ երեխայի վրա: Երեխային կրծքից կտրելու հիմնական կանոնը աստիճանականությունն է: Այսպես, շատ մայրեր երեխային առավոտյան կրծքով կերակրելու փոխարեննրա հետ գնում են զբոսայգի, գիրք կարդում, կամ միասին որևէ համով բան ուտում: Ժամանակի ընթացքում կրծքով կերակրելը պակասում է` մնալով օրական 1-2 անգամների սահմաններում, սովորաբար քնելուց առաջ: Կրծքից կտրելու << Չառաջարկել, չմերժել >> սկզբունքին հետևում են մայրերից շատերը: Պարզապես մայրը պետք է խուսափի կուրծք ուտելու մասին հիշեցնող իրավիճակներից, օրինակ` նստել այնտեղ, որտեղ սովորաբար կերակրել է երեխային, բայց որպեսզի կուրծք ծծելու ցանկություն չարթնացնի երեխայի մեջ, միշտ լինի երեխայի հետ: Պետք է պատրաստ լինել նաև կրծքով կերակրումը վերսրսելուն, եթե երեխան շատ ցավագին է ընդունում կրծքով կերակրման ընդհատումը: Չի կարելի կրծքից կտրել, երբ երեխան հիվանդ է, քանի որ հիվանդության ժամանակ կրծքով հաճախակի կերակրելը հանգստացնում է փոքրիկին, հակամարմինների աղբյուր է հանդիսանում և ամենագլխավոր երաշխիքն է այն բանի, որ երեխան հեշտությամբ կհաղթահարի հիվանդությունը:
 

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am