-
«Վիժումը առաջանում է վիճաբանությունից կամ սթրեսից»
Իրականությունը հետևյալն է․ վիժումների մոտ 80%-ը պայմանավորված է սաղմի քրոմոսոմային անոմալիաներով։ Սթրեսը կարող է բացասաբար ազդել կնոջ ընդհանուր ինքնազգացողության վրա, սակայն հիմնական պատճառը սովորաբար գենետիկական է։ -
«Ֆիզիկական ակտիվությունն ու սեռական հարաբերությունը առաջացնում են վիժում»
Իրականությունը․ չափավոր ֆիզիկական ակտիվությունն ու սեռական հարաբերությունը չեն համարվում վիժման պատճառ, եթե բժիշկը հատուկ սահմանափակումներ չի սահմանել։ -
«Վիժումը եղավ, որովհետև աշխատում էի համակարգչի առջև կամ երթևեկում էի մետրոյով / ինքնաթիռով»
Իրականությունը․ այս գործոնները ինքնուրույն չեն կարող հանդիսանալ վիժման բուն պատճառ։ -
«Վիտամիններ (հատկապես ֆոլաթթու) օգտագործելով՝ վիժում չի լինի»
Իրականությունը․ վիտամինները կարևոր են հղիության պլանավորման փուլում, սակայն դրանք 100% չեն կանխարգելում ինքնաբեր վիժումը։ -
«Ուլտրաձայնային հետազոտությունը, հատկապես ներհեշտոցայինը, վիժում է առաջացնում»
Իրականությունը․ ժամանակակից ուլտրաձայնային սարքավորումները անվտանգ են և կարևոր դեր ունեն սաղմի վիճակը ժամանակին գնահատելու և հնարավոր ռիսկերը հայտնաբերելու համար։ -
«Վիժման մեջ մեղավոր է կինը»
Իրականությունը․ դուք մեղավոր չեք։ Ամենահաճախ պատճառը սաղմի գենետիկ խնդիրներն են, այնուհետև՝ արյան մակարդման խանգարումները և այլ բժշկական գործոններ։
Կարևոր ուղերձ զույգերին․
Խոսեք միմյանց հետ, մի մեղադրեք ձեզ կամ ձեր զուգընկերոջը և հենվեք ապացուցողական բժշկության վրա հիմնված փաստերի վրա։ Ճիշտ տեղեկատվությունը աջակցում է ճիշտ որոշումների կայացմանը և հոգեկան կայունությանը։
Մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ



