Ալկոն ընկերության՝ գլաուկոմայի բուժման համար նախատեսված Սիմբրինզա (Simbrinza) դեղորայքը հավանության է արժանացել Եվրոպական հանձնաժողովի կողմից: Այդ մասին հայտնել է շվեյցարական Նովարտիս դեղագործական ընկերությունը, որի մասնաճյուղն Ալկոնն է:

Սիմբրինզայի  կախույթի տեսքով աչքի կաթիլները և բրիմոնիդին տարտրատը նախատեսված են բացանկյունային գլաուկոմայի կամ ակնային հիպերտենզիայի դեպքում ներակնային ճնշումն իջեցնելու համար, որի ժամանակ մոնոթերապիան քիչ արդյունավետ է:

Սիմբրինզա համակցված դեղորայքը կաթեցնում են մեկ կաթիլից օրական երկու անգամ և համախմբում է երկու փորձված միջոցների կիրառումը ներակնային ճնշման իջեցման համար: Այն չի պարունակում բետա-պաշարիչներ, որոնք նախատեսված չեն մի շարք քրոնիկական հիվանդություններ ունեցող հիվանդների համար:

Սիմբրինզա դեղորայքն առաջինը վաճառքի կհանվի Մեծ Բրիտանիայում այս տարվա աշնանը: Եվրոմիության մյուս երկրներում այն կհայտնվի 2014թ. վերջին կամ հաջորդ տարվա սկզբին:

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ likar.info