«Խնամի» պալիատիվ բուժօգնության կենտրոնը գործում է արդեն վեց տարի՝ ապահովելով լիարժեք խնամք և բարձրորակ բուժօգնություն բազմաթիվ բուժառուների համար։ Կենտրոնի կարգախոսն է՝ «Մեր հոգատարությունը և ուշադրությունը կօգնեն Ձեզ և Ձեր հարազատին շարունակել կյանքը նոր ուժերով», իսկ անվանումը խորհրդանշում է հիմնարար նպատակը՝ խնամել հիվանդին ինչպես սեփական հարազատին։

Կարևոր է ընդգծել, որ «Խնամի»-ն բուժհիմնարկ է, ոչ թե ծերանոց։ Այստեղ մասնագիտացված բժշկական խնամք և պալիատիվ բուժօգնության են ստանում ծանր քրոնիկ հիվանդություններ ունեցող բուժառուները։

Լիցենզավորված կենտրոն և բազմապրոֆիլ մասնագիտական խնամք

«Խնամի» պալիատիվ կենտրոնը լիցենզավորված բուժհիմնարկ է, որտեղ մատուցվում են բազմատեսակ  ծառայություններ․

  • Մասնագիտացված լիարժեք խնամք,
  • Հակացավային թերապիա,
  • Դեզինտոքսիկացիոն թերապիա,
  • Հոգեբանական աջակցություն,
  • Բուժախտորոշիչ միջոցառումներ։

Այս ծառայությունները նպաստում են վերականգնմանը քիմիաթերապիայից և ճառագայթային թերապիայից հետո, կայունացնում են հիվանդի վիճակը, նվազեցնում օրգանիզմի թունավորման երևույթները և բարելավում հիվանդների ինքնազգացողությունը՝ նույնիսկ հիվանդության վերջին փուլերում։

Ո՞վքեր են հիմնական բուժառուները

«Խնամի» կենտրոնի բուժառուները հիմնականում ծանր քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ են։ Նրանց թվում են․

  • Ուռուցքային հիվանդություններ ունեցող անձինք,
  • Նեյրոդեգեներատիվ խանգարումներ ունեցող մարդիկ,
  • Ինսուլտի հետևանքով խնամքի կարիք ունեցողներ,
  • Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդությամբ անձինք,
  • Մանկական ուղեղային կաթվածով (ԴՑՊ) ապրող մարդիկ,
  • Տարեց անձինք՝ առողջական տարբեր խնդիրներով։

Կենտրոնն ապահովում է համալիր բուժօգնություն՝ աչքի ընկնելով լուսավոր և հարմարավետ սենյակներով, ֆունկցիոնալ մահճակալներով, անհրաժեշտ կենցաղային պարագաներով, սնննդով և նույնիսկ հիվանդի հարազատների համար շուրջօրյա գտնվելու հնարավորությամբ։

Կարևոր է նշել, որ կենտրոնը աշխատում է նաև պետպատվերի շրջանակներում, ինչը հասանելի է դարձնում ծառայությունները հիվանդների լայն շրջանակի համար։

Մասնագիտացված  թիմ և վստահելիություն

«Խնամի» կենտրոնի հաջողության բանալիներից մեկը թիմն է։ Այստեղ աշխատում են բժիշկներ և բուժքույրեր, որոնցից յուրաքանչյուրն ունի հատուկ փորձ և մասնագիտացում պալիատիվ բուժօգնության ոլորտում, ինչը թույլ է տալիս պրոֆեսիոնալ կերպով իրականացնել բուժման և խնամքի գործընթացները։

Թիմի կարևոր և անբաժան մասն են նաև մայրապետերը, որոնք ապահովում են մշտական խնամք, աջակցում առօրյա կարիքներում և իրենց հոգատար վերաբերմունքով ստեղծում ջերմ ու վստահելի մթնոլորտ։ Հենց նրանց անմիջական ներկայությունն ու սրտացավ աշխատանքն է, որ հիվանդներին օգնում է զգալ ուշադրություն, ապահովություն և մարդկային աջակցություն։

Մեր կենտրոնի հաջողության մեկ այլ ցուցանիշ է այն, որ մեզ դիմած բուժառուների հարազատները խորհուրդ են տալիս կենտրոնը այլ մարդկանց, ինչը պարտավորեցնում է նույն ջանքերով շարունակել մեր աշխատանքը։

«Խնամի» կենտրոնում յուրաքանչյուր բուժառու ստանում է ոչ միայն ֆիզիկական և հոգեբանական խնամք, այլ նաև վերաբերմունք, որը թույլ է տալիս պահպանել արժանապատվությունը և ապրելու ձգտումը՝ նույնիսկ դժվարին փուլերում։