Խնամի պալիատիվ բուժօգնության կենտրոն

2 Գուսան Շերամի փողոց, Yerevan, Երևան, Armenia
Հասցե
+374 93 577 539
Հեռախոս
[email protected]
Էլ. փոստ
khnami-center.com
Վեբ կայք

«Խնամի» պալիատիվ բուժօգնության կենտրոնում թե՛ ուռուցքով և թե՛ այլ ծանր քրոնիկ հիվանդություններ ունեցող բուժառուներին ցուցաբերվում է բժշկական կոմպլեքս օգնություն`

  • Մասնագիտացված լիարժեք խնամք
  • Հակացավային թերապիա
  • Դեզինտոքսիկացիոն թերապիա
  • Հոգեբանական աջակցություն
  • Բուժախտորոշիչ միջոցառումներ։

Վերոնշյալ ծառայությունները նպաստում են քիմիաթերապիայից, ճառագայթային թերապիայից հետո վերականգմանը։ Կենտրոնում իրականացվող ակտիվ սիմպտոմատիկ բուժումը կայունացնում է բուժառուի վիճակը, նվազեցնում է օրգանիզմի թունավորման երևույթների արտահայտումները և նույնիսկ հիվանդության վերջին փուլերում բարելավում է հիվանդների ընդհանուր ինքնազգացողությունը և կյանքի որակը։

 

«Խնամի» պալիատիվ կենտրոնի կարգախոսն է՝ Մեր հոգատարությունը և ուշադրությունը կօգնեն Ձեզ և Ձեր հարազատին շարունակել կյանքը նոր ուժերով։

 

"Խնամի" անվանումը խորհրդանշում է մեր կենտրոնի հիմնական նպատակը` խնամել մեր հիվանդներին որպես լավ հարազատ։

 

Տնօրեն

Դիանա Բեգլարյան

Նկարներ

Խնամի պալիատիվ բուժօգնության կենտրոն
Խնամի պալիատիվ բուժօգնության կենտրոն
Խնամի պալիատիվ բուժօգնության կենտրոն
Խնամի պալիատիվ բուժօգնության կենտրոն
Խնամի պալիատիվ բուժօգնության կենտրոն
Խնամի պալիատիվ բուժօգնության կենտրոն
Խնամի պալիատիվ բուժօգնության կենտրոն
Խնամի պալիատիվ բուժօգնության կենտրոն
Խնամի պալիատիվ բուժօգնության կենտրոն
Խնամի պալիատիվ բուժօգնության կենտրոն
Խնամի պալիատիվ բուժօգնության կենտրոն
Խնամի պալիատիվ բուժօգնության կենտրոն

«Խնամի» պալիատիվ բուժօգնության կենտրոնն առաջարկում է քրոնիկ հիվանդություններ ունեցող բուժառուների բուժօգնություն և խնամք թե՛ ստացիոնար, թե՛ տնային պայմաններում:

Մեր բաժանմունքը նախատեսված է՝

  • Չարորակ հիվանդություններով տառապող հիվանդների համար
  • Անբուժելի քրոնիկ հիվանդություններով տառապողների համար
  • Ծերունական մտավոր փոփոխություններ ունեցող հիվանդների համար
  • Ալցհեյմերի հիվանդություն ունեցող հիվանդների համար
  • Պարկինսոնի հիվանդություն ունեցող հիվանդների համար
  • ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով տառապողների համար։

Կենտրոնն առաջարկում է՝

  • 24/7 բուժքույրական խնամք
  • Սիմպտոմատիկ բուժօգնություն
  • Հոգեբանական աջակցություն

Յուրաքանչյուր հիվանդասենյակ ունի անհատական սանհանգույց, սառնարան, հեռուստացույց և ինտերնետ։ Սնունդը տրվում է օրական 3 անգամ։ Սենյակներն ապահովված են կենտրոնացված թթվածնով։

«Խնամի» պալիատիվ բուժօգնության կենտրոնը հագեցած է դեզինտոքսիկացիոն, հակացավային բուժօգնության ցուցաբերման և ծանր բուժառուների խնամքի համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և պարագաներով։ Անհատական պատշաճ մոտեցումը յուրաքանչյուր հիվանդին մեր կարևորագույն առաքելությունն է։

"Խնամի" անվանումը խորհրդանշում է մեր կենտրոնի հիմնական նպատակը` խնամել մեր հիվանդներին որպես լավ հարազատ։