Ընտանեկան կյանքի անխուսափելի կողմերից են կոնֆլիկտները: Կոնֆլիկտների առաջացման ամենահզոր պատճառներից մեկը խանդն է:
Խանդը մարդու ծննդի հետ միասին է առաջ գալիս, այն բնածին հուզավիճակ է: Դա անբռնազբոսիկ, աֆեկտիվ վիճակ է: Խանդի ժամանակ գիտակցությունը կարծես նահանջում է: Այն տարիքային և սեռային սահմանափակումներ չունի:
Խանդը սովորաբար սիրո դրսևորման բաղադրատարր է: "Առողջ" խանդը հիշեցնում է մեզ` յուրաքանչյուրիս, թե որքան թանկ ենք գնահատում մեր "կեսին": Խանդը կարող է նաև լավացնել միջամուսնական հարաբերությունները: Խանդը չի կարելի միանշանակ որպես խիստ բացասական երևույթ դիտել, եթե չափի մեջ է: Բայց եթե անցնում է թույլատրելի սահմանը, վերածվում է քաոսի և խանդվողի, և հենց իր` խանդողի համար:
Եթե հիմքեր չկան խանդելու` տեղի-անտեղի է խանդում, կարելի է խանդը դիտարկել որպես հիվանդություն: Խանդը կարող է ի հայտ գալ այնպիսի իրադրություններում, երբ մարդն ինչ-որ բանից ձեռնունայն է և դրան համապատասխան պատմություն է լսում:
Խանդը երբեմն իրական կյանքի հետ ոչ մի առնչություն չունի:
Չափից շատ խանդոտ մարդը ֆանտաստիկ պատկերացումներ է ստեղծում, որոնք կապ չունեն իրականության հետ:
Նա, ում խանդում են, ստիպված է անընդհատ լսել կասկածանք և մեղադրանք արտահայտող խոսքեր:
Կանանց համար խանդը կարող է սիրո լավագույն դրսևորում լինել: Սակայն հիվանդագին խանդը կնոջ համար շատ տհաճ երևույթ է:
Խանդի իսպառ բացակայություն գոյություն չունի: Խանդը գալիս է սիրո հետ միասին: Եթե սիրում է, ուրեմն խանդում է:
Խանդը կարող է բերել անցանկալի հետևանքների` բռնություններ, սպանություններ, ինքնասպանություններ, ամուսնալուծություններ:
Տառապանքները մեղմելու ճանապարհներից է դավաճանությունը: Մոռացվում են հարազատները, ընկերները, աշխատանքը:
Խանդը լիովին վերացնել հնարավոր չէ: Բայց այդ զգացումը հաղթահարելի է ամուր կամք և պատրաստակամություն դրսևորելու դեպքում: Ցավագին խանդոտ մարդը պետք է գտնի իրեն հոգեհարազատ մեկին, խոսի նրա հետ, եթե իրական պատճառ չկա, ապա դա իսկապես վտանգավոր է և մտածելու տեղիք է տալիս: