Կեսարյան հատումով ծնված երեխաներն ունեն առավել թույլ իմունային համակարգ: Դա պայմանավորված է նրանով, որ ծննդաբերության ժամանակ նրանք չեն շփվում մոր օրգանիզմի աղիքային բակտերիաների հետ այն ծավալով,  ինչպես բնական ճանապարհով ծնվածների մոտ է:
Գիտնականները կեսարյան հատման հետևանքները հետազոտել են մկների վրա, հաղորդում է The Time of India-ն.
Հաստատված է, որ կեսարյան հատմամբ ծնված երեխաների մոտ իմունիտետն ուժեղացնող բջիջները քիչ են: Կոպենհագենի համալսարանի գիտնական Կամիլա Հանսենի խոսքերով՝ մոր օրգանիզմի բակտերիաները որոշիչ դեր ունեն երեխայի առողջության հարցում: Հենց դրանց հետ է շփվում երեխան ծննդաբերության ժամանակ:

Այս մանրէները նորածնի իմունային համակարգին սովորեցնում են տարբերել սեփական օրգանիզմի անվնաս մոլեկուլները օտար տարրերից: Այս ձևով իմունիտետը հետագայում չի պայքարում սեփական բջիջների դեմ: Հենց այս մեխանիզմի խանգարումն է, որ կանգնած է աուտոիմուն հիվանդությունների և ալերգիաների զարգացման հետևում:
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ daily.mail.co.uk