Չարլզ Դարվինն այն անվանել է բոլոր արտահայտչաձևերից ամենամարդկայինն ու յուրօրինակը: Ինչո՞ւ ենք ամաչելիս կարմրում:
Ֆիզիկապես ահա թե ինչպես է սա պատահում. կարմրելը ոչ կամայական պատասխան է, որը կառավարվում է սիմպաթիկ նյարդային համակարգի կողմից, նույն համակարգի, որը կառավարում է մեր փախուստ կամ պայքար համակարգը: Այսպիսով, երբ ամաչում ենք, մեր օրգանիզմն ադրենալին է արտադրում: Սա էլ իր հերթին խթանում է մարմնի տարբեր հատվածները, արագացնում է շնչառությունն ու սրտի զարկերի հաճախությունը՝ պատրաստելով մեզ փախչելու, լայնացնում է բբերը, որպեսզի կարողանանք ավելի շատ տեսողական ինֆորմացիա ընկալել, դանդաղեցնում է մարսողությունը՝ էներգիայի ավելի մեծ քանակ դեպի մկաններն ուղղելու համար և լայնացնում է արյան անոթները՝ արյունամատակարարումը լավացնելու համար: Վերջինիս պատճառով լայնանում են նաև դեմքի երակները և շատանում է այտերի արյան մատակարարումը` առաջացնելով կարմրություն:
Սակայն ինչու՞ է սա կատարվում:
Համաձայն տեսակետներից մեկի՝ կարմրելը ձև է այլոց ցույց տալո,ւ որ մենք հասկանում ենք սոցիալական նորմերը և ընդունում ենք մեր իսկ ձախողումը: Հոլանդացի գիտնականները նույնիսկ մի հետազոտություն են հրապարակել, որտեղից ակնհայտ է դառնում, որ մարդիկ ավելի պատրաստակամ են ներել և դրական պատկերել ամաչեցնող ինչ-որ բան անողին, եթե նա կարմրել է: Ահա թե ինչու է կարմրելն օգնում ժամադրության ժամանակ և բիզնեսում: Իհարկե, հավելյալ կարմրությունը կարող է այլ խնդրի ախտանիշ լինել, այսպիսով, եթե անհանգստացած եք չափից շատ կարմրելու պատճառով` դիմեք բժշկի:
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am
Սկզբնաղբյուր՝ Blog.zocdoc.com