Դեմենցիան (թուլամտություն) ախտանիշների խումբ է, որոնք ուղեղի ախտահարման հետևանք են: Ամենատարածված թուլամտության դրսևորումներից է Ալցեյմերի հիվանդությունը: Դեմենցիան, ինչպես հայտնի է, բացասաբար է անդրադառնում հիշողության, մտածողության և խոսքի վրա: Որպես մահվան պատճառ՝ այն ամբողջ աշխարհի մասշտաբով զբաղեցնում է 6-րդ տեղը, գրում է Science World Report պարբերականը:
 
Վարվիկի համալսարանի գիտնականները պարզել են, որ բնական սպիտակուց MK2/3-ի անբավարարությունը կապված է դեմենցիայի վաղ նշանների հետ: Այն առաջացնում է նյարդային համակարգի բջիջների կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխություններ: Այս փոփոխությունները կորելացվում են հիշողության և ուսուցման ունակության վատթարացման հետ: MK2/3 սպիտակուցի  բացակայության դեպքում՝ նույնիսկ, եթե գլխուղեղի բջիջներում եղել են կառուցվածքային անոմալիաներ, ապա դա չի խանգարել հիշողությունների ձևավորմանը, սակայն խոչընդոտել է դրանց փոփոխություններին:
 
MK2/3 սպիտակուցը ղեկավարում է նորմալ գործող հետսինապտիկ նեյրոնների հավելուկի կառուցվածքը: Հետազոտողները նկատել են, որ սպիտակուցի բացակայության հետևանքով հավելուկի կառուցվածքի փոփոխությունը սահմանափակում է նեյրոնների միջև փոխազդեցությունը: Այդ իսկ պատճառով խանգարվում է հիշողության ձևավորումը: Գիտնականները հայտնում են, որ անհրաժեշտ է MK2/3 սպիտակուցի հետագա ուսումնասիրություն: Հնարավոր է, որ դրա հիման վրա կհաջողվի ստեղծել դեղամիջոց՝ ծերության և դեմենցիայի հետևանքով առաջացող կոգնիտիվ խանգարումներ բուժման համար:
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ scineceworldreport.com