Սեքսոլոգներին ամենահաճախ տրվող հարցերից է համարվում առնանդամի չափսերին վերաբերվող հարցերը. իրականում դեռևս խնդրահարույց է ,թէ արդյոք առնանդամի չափսը ունի կարևոր բժշկա-սեքսոլոգիական նշանակություն:

Միանգամից պետք է ասեմ,որ այն առավել կարևոր նշանակություն ունի տղամարդկանց՝ քան կանանց համար:Այսպես.2010թ.ԱՄՆ 63 800 տղամարդկանց և կանանց շրջանում անցկացված հարցումները ցույց տվեցին,որ տղամարդկանց միայն 55% է բավարարված իր առնանդամի չափսով,իսկ կանանց 85% խիստ բավարաված է իր զուգընկերոջ արտաքին սեռական օրգանով և միայն 6 % է բնորոշել այն որպես փոքր:

Տղամարդիկ հաճախ թերագնահատում են սեփական առնանդամի չափսերը համեմատելով ուրիշի հետ ,քանի որ այն տեսնում են վերևից- ներքև ռակուրսով(պետք է նայել կողքից  օր.հայելու մեջ): Շատ հաճախ տղամարդիկ կարծում են, թե կնոջ օրգազմը պայմանավորված է իրենց առնանդամի չափսով.պետք է ասել,որ կնոջ հեշտոցի արտաքին(ստորին) երրորդականում են տեղակայված զգայուն ընկալիչները, ուստի նույնիսկ էրեկցիայի ժամանակ 10 սմ.երկարություն ունեցող առնանդամը կարող է բավարար լինել, եթե իհարկե կնոջ մոտ զարգացած է օրգազմի հեշտոցային տիպը:

Առնանդամի չափի որոշումը հանգստի վիճակում որոշակի դժարություն է հարուցում,քանի որ այն կախված ջերմաստիճանից, էմոցիոնալ վիճակից ,տրամադրությունից կարող է փոփոխվել: Չկա մեկ այլ մարդկային օրգան, որի չափսը տատանվի այդքան մեծ միջակայքում՝միաժամանակ չկորցնելով ֆունկցիոնալ ակտիվությունը. հանգստի վիճակում միջին թվերը գտնվում են 8,9-10 սմ միջակայքում:

Առնանդամի չափը առավել անփոփոխ է էրեկցիայի ժամանակ, ուստի և հիմնականում այդ չափսն է հիմք ընդունվում: Էրեկցիայի ժամանակ փոքր առնանդամը գրեթէ 100% մեծացնում է իր չափը,իսկ առավել երկար առնանդամը՝ մինչև 65%,դրանով է պայմանավորված էրեկցիայի կախարդական հավասարակշռողի դերը/կարծես ամեն ինչ հավասարեցնում է /:Էրեկցիայի ժամանակ առնանդամի երկարության միջին ստատիստիկ արժեքը գտնվում է 13-15 սմ միջակայքում,շրջագիծը՝12,3 սմ(սեքսոլոգների կարծիքով վերջինս առավել ֆուկցիոնալ կարևորություն ունի՝ քան երկարությունը):

Միկրոպենիս է համարվում ,եթե այն փոքր է 7 սմ-ից՝ սա պայմանավորված է սեռահասուն տարիքում սեռական հորմոնների անբավարությամբ և պահանջում է մասնագիտական բուժում: Հետաքրքիր տվյալներ կան տարբեր ազգերի մոտ առկա տարբերությունների վերաբերյալ: Այսպես. առնանդամի ամենանամեծ չափսը՝17,93 սմ Կոնգոյի տղամարդկանց մոտ է, չինացիների մոտ՝10,89 սմ,ֆրանսիացիների՝ 16,01սմ, ռուսների ՝13,21սմ (կարծում եմ ռուս աղջիկների առումով ցուցանիշները առավել բարձր կլինեն), հայերի մոտ՝13,22սմ, Կորեայում՝9,66սմ/ամենափոքր ցուցանիշը/:

Որոշ գիտնականներ փորձում են համամասնություն գտնել մարմնի այլ մասերի և առնանդմի չափսերի միջև. օրինակ գտնում են, որ առկա է կոռելացիա ոտնաթաթի և առնանդամի չափսերի, հասակի, հագուստի չափսի, ինչպես նաև ձեռքի դաստակի, քթի և այլ մարմնամասերի միջև:Սակայն այս կորելացիաները երբեմն ոչ հավաստի են լինում:
Այսպիսով կարևոր են միջանձնային, փսիխոսեքսուալ լիարժեք ,սիրո վրա հիմնված ներդաշնակ փոխհարաբերությունները, և ոչ առնանդամի չափը:


Հեղինակ` Սևադա Հակոբյան

Աղբյուրը` Doctors.am

Հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է  Doctors.am կայքին