Սեքսոլոգիական պրակտիկայում մենք հաճախ ենք հանդիպում դեպքեր, երբ տղամարդիկ ուղղակի հրաժարվում են պահպանակից:
Որքան էլ զարմանալի է, բայց որոշ տղամարդիկ (ինչու չէ նաև կանայք) այն համարում են անարգանք, վիրավորանք զուգընկերուհու նկատմամբ,հաճախ տղամարդիկ պահպանակ չկիրառելը մեկնաբանում են սեքսուալ զգացողությունների թուլացմամբ (այստեղ պետք է չհամաձայնել,քանի որ կան սիլիկոնային քսուքներով լատեքսային պահպանակներ, որոնք լիովին պահպանում են բնական զգացողությունները),իրավիճակային գործոններով(անհարմարություն,սեքսի անպատեհ ժամանակ):

Կանայք իհարկե այս հարցում առավել պահանջկոտ են.հաճախ նրանք գերադասում են տարբեր քսուքներով,արոմատիզատրներով, անհարթություններով,բեղիկներով պահպանակներով էքսպերեմենտները (կանանց էրոտիկ երևակայությունը առավել զարգացած է):Այս բոլոր հավելումները օգնում են մաքսիմումի հասցնել սեռական հարաբերության ժամանակ փսիխոսեքսուալ բավականությունը:Իհարկե այստեղ չպետք է մոռանալ հոտավետ նյութերի և հավելանյութերի ալերգիզացնող կողմնակի էֆեկտի մասին, եթե կնոջ կամ տղամարդու լորձաթաղանթները ունեն գերզգայնություն տվյալ նյութերի նկատմամբ:

Պահպանակը մինչև այժմ մնում է անցանկալի հղիություններից և սեռական ճանապարհով տարածվող ինֆեկցիաներից պաշտպանվելու ամենաանվնաս մեթոդը:Արդյունավետությունը օգտագործման տեխնիկայի ճիշտ պահպանման դեպքում բավականին բարձր է (գիտությունը դեռևս չի ստեղծել առավել անվնաս մեթոդ):Այն հաճախ կարող ենք խորհուրդ տալ այն դեպքերում, երբ կնոջը, բժշկական նկատառումներից ելնելով, հակացուցված է հորմոնալ և ներարգանդային պարույրների կիրառումը (բեղմնականխման էֆեկտը բարձրացնելու համար կիրառվում են սպերմիցիդ քսուքներ պարունակող պահպանակներ):

Տարբեր տեսակի պահպանակները նաև կիրառվում են որպես բուժման միջոց.օրինակ տղամարդկանց վաղաժամ սերմնաժայթքման ժամանակ խորհուրդ են տրվում անէսթետիկներ (բենզոկային,քսիլոկային) պարունակող պահպանակները, որոնք լիարժեք են դարձնում սեռական ակտի տևողությունը:

Պետք է նկատել, որ Հայաստանում որոշակի քաոսային իրավիճակ է տիրում: Պահպանակի չկիրառելը կամ օգտագործման տեխնիկային չտիրապետելը պայմանավորված չէ անհատի մասնագիտությունից,մտածելակերպից կամ ինտելեկտուալ մակարդակից,ավելին,հաճախ այս հասարակ մեթոդից չօգտվելու պատճառով անցանկալի հղիություն և սեռավարակներ է արձանագրվում բարձր ինտելեկտ և բարձրագույն կրթություն ունեցող անհատների մոտ,ինչը իմ կարծիքով պայմանավորված է նրանով,որ նրանք առավել հաճախ սեռական կապեր են ունենում իրենց կարծիքով վստահելի և լուրջ զուգընկերուհիների հետ, և ավելորդ են համարում պահպանակի օգտագործումը(թեթևաբարո կանանց հետ կենակցելիս նրանք անպայման կկիրառեին պահպանակ):

Պետք է հիշել, որ ներկայումս սեռավարակներ դարձել են դեղորայքակայուն և ունեն խրոնիզացիայի հակում,ուստի չպետք է վտանգել առողջությունը. Այն շատ դժվար է վերականգնել:



Հեղինակ` Սևադա Հակոբյան

Աղբյուրը` Doctors.am
Հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է  Doctors.am կայքին