Անջելինա Ջոլիի այն հայտարարությունից հետո, որ ինքը կատարել է մաստէկոտմիա՝ կրծքագեղձի քաղցկեղը կանխարգելելու համար, Մեծ Բրիտանիայում կրկնապատկվել է քաղցկեղի կենտրոններ դիմելիությունը:
Դերասանուհին անցած տարվա մայիսին հայտարարեց, որ վիրահատվել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ նա հիվանդանալու 87% հավանականություն ունի բարձր ռիսկային գենի պատճառով:
Կրծքագեղձի քաղցկեղը 5% դեպքերում ժառանգական է:
Մանչեստրի համալսարանի պրեֆեսորներից մեկի խոսքով՝ Անջելինա Ջոլիի ''էֆեկտը'' երկարատև է ու գլոբալ: Նրա հայտարարությունը BRCA 1 մուտացիա ունենալու և մաստէկոտմի կատարելու մասին այսպիսի մեծ ազդեցություն է ունեցել հավանաբար նրա ուժեղ բայց միևնույն ժամանակ կանացի կերպարի պատճառով: Սա կարող էր նվազեցնել վիրահատությունից հետո սեքսուալությունը կորցնելու պացիենտների վախը, և ստիպել մարդկանց, ովքեր նախկինում երբեք չէին հետազոտվել դիմել գենետիկայի կենտրոններ:
 
Ուսումնասիրվել են բրիտանական 20 գենետիկայի կենտրոնների ու կլինիկաների տվյալներ: 2013-ի հունիսին և հուլիսին կրծքագեղձի քաղցկեցի մուտացիաների հայտնաբերման նպատակով գետետիկ կենտրոններ դիմողների քանակը երկուսուկես անգամ մեծ էր նախորդ տարվա նույն ամիսներին դիմածների քանակից:
Մեծ Բրիտանիայում 1000 մարդուց մեկը ժառանգում է BRCA 1 մուտացիա , նույնքան մարդ էլ՝ BRCA 2:
Կանայք, ովքեր վաղ են հետազոտվում, կարող են քայլեր ձեռնարկել հիվանդության զարգացումը կանխարգելելու համար՝  մասնտէկոտմիա, կենսակերպի փոփոխություններ, դեղորայք:
 
Նյութի սկզբնաղբյուրը՝ BBC.com
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am