Տնային դեղատուփն օգնում է արագ և արդյունավետ կերպով ցուցաբերել առաջին օգնություն։ Ահա, թե ինչ է ցանկալի ունենալ տնային դեղատուփի մեջ՝

  1. Առաջին հերթին տնային դեղատուփում պետք է ունենալ  ցավազրկողներ և ջերմիջեցնողներ։ 
  2. Մարսողական համակարգի խանգարումները կարգավորող դեղորայք, մասնավորապես փորլուծության և փորկապության դեմ։ 
  3. Եթե ունեք ալերգիաներ, ապա տնային դեղատուփում պահե՛ք նաև հակաալերգիկ միջոցներ։
  4. Աչքի և ականջի կաթիլներ։ 
  5. Եթե ունեք քրոնիկ հիվանդություններ, ապա Ձեր տնային դեղատուփում մշտապես ունեցե՛ք անհրաժեշտ միջոցները։
  6. Հակասեպտիկներ և ախտահանիչներ մանր վնասվածքների ախտահանման համար։
  7. Վիրակապման համար անհրաժեշտ միջոցներ, ինչպես օրինակ՝ ստերիլ բինտ և բամբակ։
  8. Այլ անհրաժեշտ պարագաներից են՝ զարկերակային ճնշում չափելու սարքը, ջերմաչափը, ներարկիչները, պինցետը, բութ ծայրով մկրատը։
  9. Ի դեպ, եթե մեկնում եք հանգստի Ձեր դեղատուփին չմոռանաք ավելացնել նաև արևապաշտպան միջոց։

Մի քանի կարևոր խորհուրդ ևս, թե ինչպես է պետք պահպանել տնային դեղատուփը՝

Պահպանե՛ք դեղատուփը չոր, հով տեղում, որն անհասանելի է երեխաների համար։ 
Ստուգե՛ք դեղամիջոցների պահպանման ժամկետը և փոխե՛ք դրանք ըստ անհրաժեշտության։
Պահպանե՛ք դեղամիջոցների ընդունման ճիշտ չափաբաժինները։