Վիտամեդ բժշկական կենտրոն

Ք․ Երևան, Բեկնազարյան 3/6

Ք․ Ստեփանավան, Գարեգին Նժդեհի 23
Հասցե
+374 55 36 03 03 (Երևանի մասնաճյուղ)
+374 12 30 03 03 (Երևանի մասնաճյուղ)
+374 44 36 03 03 (Ստեփանավանի մասնաճյուղ)
+374 25 62 03 03 (Ստեփանավանի մասնաճյուղ)
Հեռախոս
[email protected]
Էլ. փոստ
www.vitamed.am
Վեբ կայք

Մեր պատմությունը

«Վիտա Մեդ» բժշկական կենտրոնի պատմությունը սկսում է 2018 թ-ից, երբ մեր հիմնադիր-տնօրեն Վ․ Մանուկյանը Արցախում որոշեց և 6 ամսվա ընթացքում իրականություն դարձրեց Արցախում առաջին մասնավոր, ապացուցողական բժշկության տվյալների վրա հիմնված, պացիենտակենտրոն, ընդամենը 100 քմ տարածքում ծավալված, 6 անուն գործունեության տեսակով լիցենզավորված «Վիտամեդ Պլյուս» բժշկական կենտրոնը, որը կարճ ժամանակում ստեղծեց բարի համբավ և արցախցիների համար դարձավ հետազոտությունների իրականացման և բուժման համար Երևան մեկնելուն այլընտրանք։

2018 թ-ին, պրոյեկտի սկզբից Վ․ Մանուկյանը աշխատանքի ընդունեց բժիշկ-լաբորանտ Անուշ Վերդյանին, որի մեծագույն ներդրման շնորհիվ կայացավ «Վիտամեդ Պլյուս» բժշկական կենտրոնի լաբորատոր ծառայությունը։ 2019 թ-ին Վ․ Մանուկյանը և Ա․ Վերդյանը ամուսնացան, և երկուսի երազանքների համադրմամբ ծագեց Հայաստանում «Վիտա Մեդ» բժշկական կենտրոնների ցանց հիմնելու գաղափարը։

2021 թ-ին սկսվեցին գաղափարի իրականացման քայլերը, և արդեն 2022 թ-ի հունիսի 11-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, Բեկնազարյան 3/6 հասցեում բացվեց երևանյան առաջին մասնաճյուղը՝ 19 անուն գործունեության տեսակներով լիցենզիայով, 276 քմ մակերեսով տարածքում։ Արդեն օգոստոս ամսին Ստեփանավան քաղաքում բացվեց մարզային առաջին մասնաճյուղը, որը Ստեփանավան համայնքում եզակի էր իր կազմակերպաիրավական ձևով, ծառայությունների տեսակով և որակով:

    Մեր առաքելությունը

Մեր առաքելությունն է Երևանի և մարզերի բնակիչներին ու օտարերկրացիներին մատուցել որակյալ, ապացուցողական բժշկության տվյալների վրա հիմնված բժշկական ծառայություններ, ստեղծել արհեստավարժ մասնագետներից կազմված թիմ և սահմանել որակի նոր նշաձող, որը չի լինի ավելի ցածր, քան միջազգային չափորոշիչներն են և հասնել բուժառու-բուժաշխատող նոր որակի հարաբերությունների, որտեղ առանցքային կլինեն վստահությունը, հոգատարությունը և ազնվությունը:

Ընդունելության ժամերն են՝

Երկուշաբթի-Ուրբաթ 9։00-19։00

Շաբաթ 10։00-15։00

Կիրակի 10։00-13։00

 

Հիմնադիր

Վարդան Մանուկյան

Տնօրեն

Վարդան Մանուկյան

Նկարներ

Վիտամեդ բժշկական կենտրոն
Վիտամեդ բժշկական կենտրոն
Վիտամեդ բժշկական կենտրոն
Վիտամեդ բժշկական կենտրոն

Ծառայություններ

  • Ուլտրաձայնային հետազոտություններ
  • Թվային ռենտգեն հետազոտություններ
  • Կոսմետոլոգիական պրոցեդուրաներ
  • Մաշկաբանական ծառայություններ
  • Սրտաբանական ծառայություններ
  • Գինեկոլոգիական ծառայություններ
  • ԼՕՌ ծառայություններ
  • Նյարդաբանական ծառայություններ
  • Ռևմատոլոգիական ծառայություններ
  • Ներզատաբանական ծառայություններ
  • Մանկաբուժական ծառայություններ
  • Գաստրոէնտերոլոգիական ծառայություններ
  • Թերապևտիկ ծառայություններ
  • Ալերգոլոգիական ծառայություններ

Լաբորատորիա

  • Ալերգեններ
  • Անդրոգեններ
  • Անեմիաներ
  • Արագ հայտնաբերման թեստեր
  • Արյան կլինիկական հետազոտություններ
  • Բջջաբանական (ցիտոլոգիական) հետազոտություններ
  • Էլեկտրոլիտներ և միկրոտարրեր
  • Էստրոգեններ և պրոգեստիններ
  • Թրոմբագոյացման ժառանգական գործոն
  • Իմունոգլոբուլիններ
  • Իմունոհեմատոլոգիական հետազոտություններ
  • Ինֆեկցիաների իմունաֆերմենտային մեթոդ
  • Լիպիդային փոխանակություն
  • Կարդիո թեստեր
  • Կենսաքիմիական հետազոտություններ
  • Կոագուլոգրամմա
  • Հելմինթներ
  • Հեմոստազի հետազոտություններ
  • Հիպոֆիզի հորմոններ և աճի գործոններ
  • Մակերիկամի հորմոններ
  • Մանրէաբանական հետազոտություններ
  • Մեզի կլինիկական և կենսաքիմիական հետազոտություններ
  • Մետաբոլիզմ
  • Միկրոսկոպիկ հետազոտություններ
  • Շնչառական վիրուսների հայտնաբերում քսուքում
  • Ոսկրային մարկերներ
  • ՊՇՌ մեթոդի միջոցով ինֆեկցիաների հետազոտություններ
  • ՊՇՌ մեթոդի միջոցով մոնոնուկլեոտիդ պոլիմորֆիզմի թեստավորում
  • Ռևմատոլոգիական և աուտոիմունային հիվանդություն
  • Սեռական հորմոնների ոչ ստերոիդային կարգավորող գործոններ
  • Սերմնահեղուկի հետազոտություններ
  • Սկրինինգային թեստեր
  • Ստամոքս-աղիքային հետազոտություններ
  • Վահանաձեւ և հարվահանաձեւ գեղձի հորմոն
  • Վերարտադրողականության և հիպոֆիզի հորմոններ
  • Վիտամիններ
  • Օնկոմարկերներ
  • Ֆոլաթթվի մետաբոլիզմ
  • Գենետիկա

Տնային կանչ