«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն

Արտաշիսյան 46ա, 0039, Երևան, Հայաստան
Հասցե
+374 10 46 18 41
+374 10 42 01 56
Հեռախոս
[email protected]
Էլ. փոստ

Կարգախոս
Լինել hանրապետության առաջատար բժշկական կազմակերպությունը` կիրառելով առողջապահական ոլորտի վերջին նվաճումները և բավարարել բնակչության առողջական կարիքները` ցուցաբերելով պացիենտակենտրոն մոտեցում: Oժանդակել երիտասարդ մասնագետների կրթությանն ու մասնագիտական աճին` միաժամանակ բարձրացնելով բուժաշխատողի հեղինակությունը հասարակության մեջ:


«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը Հայաստանում բնակչությանը բուժօգնություն տրամադրող ամենամեծ և բազմապրոֆիլային բուժհաստատություններից է:


Բժշկական կենտրոնի կազմում գործող ստացիոնարը տարեկան սպասարկում է մինչև 15000 հոսպիտալացվող պացիենտ, իսկ Արտաշիսյան պոլիկլինիկան ՝ մոտ 42000 բնակչություն:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն բազմաֆունկցիոնալ ստացիոնար է, որտեղ կան ինչպես թերապևտիկ (նորածնային պաթոլոգիայի, ընդհանուր մանկաբուժական, նյարդաբանական, գաստրոէնտերոլոգիական և այլն), այնպես էլ վիրաբուժական (նյարդավիրաբուժության, դիմածնոտային վիրաբուժության, վնասվածքաբանության և օրթոպեդիայի, մանկական կրծքային վիրաբուժության, մանկական և նորածնային վիրաբուժության, քիթ-կոկորդ-ականջի, պլաստիկ և միկրովիրաբուժության) բաժանմունքներ: Հիվանդանոցում գործում է 3-րդ մակարդակի մանկական վերակենդանացման բաժանմունք` 24 մահճակալով: Առկա է վերականգնողական և ֆիզիոթերապիայի բաժանմունք:

Բժշկական կենտրոնը հագեցած է բոլոր ժամանակակից ախտորոշիչ սարքավորումներով (ռենտգեն, ԿՏ, ԷԷԳ, ԷՍԳ և ԷԽՈ-ՍԳ, ՈՒՁՀ, բրոնխո-, գաստրո-, կոլոնոսկոպիա և այլն), գործում է նաև հզոր լաբորատոր  ծառայություն (ընդհանուր կլինիկական, բիոքիմիական, իմունոքիմիական): 

Բոլոր վերոնշյալ ծառայությունները գործում են 24/7 ռեժիմով, քանի որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն հանդիսանում է ՀՀ և Արցախի բնակչության համար գործող տրավմա կենտրոն, որտեղ բուժում են ստանում մինչև 18 տարեկան բոլոր ծանր և համակցված վնասվածքներով պացիենտները: Այստեղ են բուժվում նաև Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում արատներով ծնված և վիրահատական բուժում պահանջող նորածինների գերակշռող մասը:

Բժշկական կենտրոնը հանդիսանում է գիտաուսումնական բազա ԵՊԲՀ մի քանի ամբիոնների համար, որոնց թվում մանկական վիրաբուժության, նյարդավիրաբուժության, մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի, անեստեզիոլոգիա-ռեանիմատոլոգիայի, ընդհանուր մանկաբուժության, քիթ-կոկորդ-ականջաբանության և ռադիոլոգիայի ամբիոններն են:

 

ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Մանուկների և մեծահասակների ստացիոնար`

 

  • Ընդունարան,
  • Նորածնային պաթոլոգիայի բաժանմունք,
  • Մանկական դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք,
  • Մանկական նյարդավիրաբուժության բաժանմունք,
  • Վերականգնողական և ֆիզիոթերապիայի բաժանմունք,
  • Ընդհանուր մանկաբուժական բաժանմունք,
  • Վերակենդանացման բաժանմունք,
  • Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք,
  • Վիրահատական բլոկ,
  • Օտորինոլարինգոլոգիայի բաժանմունք,
  • Մանկական կրծքային վիրաբուժության բաժանմունք,
  • Մանկական և նորածնային վիրաբուժության բաժանմունք,
  • Մանկական գաստրոէնտերոլոգիայի բաժանմունք,
  • Մանկական նյարդաբանական բաժանմունք,
  • Մեծահասակների թերապիայի և նյարդաբանության բաժանմունք,
  • Ախտորոշման բլոկ (ընդհանուր կլինիկական, բիոքիմիական, իմունոքիմիական լաբորատորիա, ճառագայթային և գործիքային ախտորոշում, էնդոսկոպիկ ախտորոշում, գերձայնային հետազոտություն, ԷԷԳ և այլն):

 



 

Համագործակցություն

Բժշկական կենտրոնը համագործակցում է մայրաքաղաքի և մարզերի բուժհաստատությունների, ինչպես նաև օտարերկրյա մասնագետների հետ, որոնցից շատերը բազմաթիվ բարդ վիրահատություններ են կատարել հիվանդանոցում: 

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնն ունի շարունակական համագործակցության ծրագրեր Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և ԱՄՆ-ի անհատ բժիշկների և բժշկական կենտրոնների հետ: Բժշկական կենտրոնի մասնագետներն անցել են բազմաթիվ վերապատրաստումներ թե վերոնշյալ երկրների, և թե Ավստրիայի, Ճապոնիայի ու շատ այլ արտերկրյա հեղինակավոր կլինիկաներում:

Տնօրեն

Նիկոլայ Հովհաննեսի Դալլաքյան

Նկարներ

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն

Բժշկական կենտրոնում բուժսպասարկումը ներառում է՝

  • Կանանց կոնսուլտացիա,
  • Մանկաբարձություն-գինեկոլոգիա,
  • Նորածնային պաթոլոգիա,
  • Ընդհանուր մանկաբուժություն,
  • Մանկական գաստրոէնտերոլոգիա,
  • Մանկական նյարդաբանություն,
  • Թերապիա և նյարդաբանություն,
  • Վերակենդանացում և ինտենսիվ թերապիա,
  • Մանկական վիրաբուժություն,
  • Մանկական և մեծահասակների վնասվածքաբանություն և օրթոպեդիա,
  • Մանկական և նորածնային վիրաբուժություն,
  • Մանկական թոքային վիրաբուժություն,
  • Մանկական դիմածնոտային վիրաբուժություն,
  • Էնդոսկոպիկ վիրաբուժություն,
  • Օտորինոլարինգոլոգիա,
  • Ընդհանուր վիրաբուժություն:

ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Կոնսերվատիվ թերապիան իրականացվում է բժշկական գիտությունների վերջին ձեռքբերումների համաձայն: Այն ընդգրկում է` նեյրովիրաբուժություն, թոքային, օտորինոլարինգոլոգիական, դիմածնոտային վիրաբուժություն, ոսկրերի և հոդերի վիրաբուժություն, էնդոսկոպիկ վիրաբուժություն, լապարասկոպիա, օտորինոլարինգոլոգիական օրգանների էնդոսկոպիկ վիրաբուժություն, գերձայնային հետազոտություն:

 

Աննա Գասպարի Չոբանյան

Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ

Սուսաննա Համլետի Մուրադյան

Վիրաբույժ (պլաստիկ)

Արմեն Բենյամինի Ավագյան

Վիրաբույժ (դիմածնոտային)

Անդրիաս Մարտինի Համբարձումյան

Ուռուցքաբան, Ճառագայթաբան, Էնդոսկոպիստ

Արամ Արտավազդի Սահակյան

Վիրաբույժ (պլաստիկ)

Հայկուհի Ռուբենի Գդլյան

Օտորինոլարինգոլոգ (ԼՕՌ)

Սեյրան Ալեքսանդրի Հովհաննիսյան

Օտորինոլարինգոլոգ (ԼՕՌ)