Շաքարախտային ոտնաթաթի հայկական ասոցիացիա

Նելսոն Ստեփանյան փ., 10/30 շ., 0064, Երևան, Հայաստան
Հասցե
+374 10 637 912
+374 91 756 404
Հեռախոս
Ասոցիացիայի նպատակները
Շաքարախտային ոտնաթաթի հայկական ասոցիացիայի նպատակն է իրականացնել շաքարախտային ոտնաթաթի հիվանդության կանխարգելմանը և բուժմանը նպաստող բազմաբնույթ միջոցառումներ՝ բարձրացնելով համապասասխան բուժօգնության մակարդակը և օգտվելով արդի միջազգային ապացուցելի բժշկագիտության կողմից ընդունված այն չափորոշիչներից և ուղեցույցներից, որոնք հնարավորություն են ընձեռում կանխել շաքարախտով պայմանավորված ստորին վերջույթների անդամահատումները կամ հասցնել դրանց թիվը նվազագույնի:

Մեր կազմակերպության նպատակներից է նաև բնակչության իրազեկումը ինչպես շաքարախտի և դրա հետ կապված բարդությունների, այնպես էլ` հնարավոր ապաքինման և լիարժեք վերականգննման հնարավորությունների մասին:

Միավորելով հայ և հայաստանյան շաքարախտային ոտնաթաթի մասնագետներին ՇՈՀԱ-ը նպատակ ունի ստեղծել միասնական բազմադիսցիպլինար խումբ, որի միացյալ ջանքերով հնարավոր կլինի արդյունավետ պայքար տանել շաքարախտային ոտնաթաթի լայնածավալ տարածման դեմ Հայաստանում և Արցախում: Հանրապետությունում ստեղծելով մեկ փոխհամագործակցող և համապատասխան մասնագիտական պատրաստվածություն ունեցող մասնագետների ցանց` կունենանք մի համակարգ, որը տեղերում կբացահայտի հիվանդներին հիվանդության սկզբնական փուլում` օպերատիվ գրանցելով վերջիններիս տվյալները և ուղղորդելով նրանց շաքարախտային ոտնաթաթի մասհագիտացմում ունեցող համապատասխան բաժանմունք:

Կատարելով շաքարախտային ոտնաթաթի հիվանդների պլանավորված հաշվառում` կհստակեցվի վերոհիշյալ հիվանդության էպիդեմիոլոգիական պատկերը, ինչը կլրացնի վիճակագրական տվյալների բացը Հայաստանում և Արցախում:

 

Շաքարախտային ոտնաթաթ հիվանդության հստակ ախտորոշում` ըստ տիպերի.

Բուժումը ներառում է տարբեր modalities ուղղորդված`
  • օպտիմալացնելու հիվանդի շաքարախտային ստատուսը
  • մտածված հակամանրէային բուժում վերոհիշյալի հետ համատեղ
  • կարգավորում և ստորին վերջույթի ժամանակին ռեվասկուլյարիզացիա
  • համալիր բուժական միջոցառում

Ընդհանուր վերականգնում
  • ծանրություն կրող ոտքի օրթոպեդիկ վերականգնում՝ համապատասխան հիվանդի կենսակերպին և ապրելակերպին
  • շաքարախտային ոտնաթաթով հիվանդների հոգեբանական վերականգնում անդամահատումից կամ ստորին վերջույթի պահպանմամբ այլ վիրաբուժական միջամտությունից հետո
  • շաքարախտային որնաթաթով հիվանդների մոնիտորինգ հետագա բարդություններից խուսափելու համար