ՀՀ Կառավարությունը 10 հունիսի 2011թ N 1353-Ն որոշմամբ ստեղծեց ՆՀԻ կանխարգելման գիտագործնական կենտրոն ՊՈԱԿ: Նորաստեղծ "ՆՀԻ կանխարգելման գիտագործնական կենտրոն" -ի առաջին գործը դարձավ ՀՀ ներհիվանդանոցային վարակների վերահսկման և կանխարգելման 2012-2016 թվականների ազգային ծրագրի մշակումը, որը ՀՀ Կառավարության 2012 թ. հունիսի 28-ի թիվ 26 նիստի արձանագրային որոշմամբ հաստատվեց:
Բաժիններ
Ուսումնական բաժին Մշակում, կազմակերպում և իրականացնում է կրթական ծրագիր` բուժհիմնարկների վարակի հսկողության պատասխանատուների և կլինիկական այլ մասնագետների համար:
Գիտամեթոդական բաժին ՆՀԻ կանխարգելման վերաբերյալ նորմատիվային փաստաթղթերի, մեթոդական ցուցումների և ուղեցույցների կազմում:
Ինֆեկցիոն հսկողություն բաժին - Մշակում է պարբերական հաշվետվության ձևեր: - Ապահովում է անընդհատ փոխհամագործակցություն <<ՆՀԻ կանխարգելման գիտագործնական կենտրոն>>-ի և բուժ հիմնարկների միջև: (տեղեկատվություն բուժհիմնարկներից դեպի կենտրոն, տվյալների վերլուծություն կենտրոնում և մեթոդական ուղեցւյցերի մշակում յուրաքանչյուր բուժհիմնարկի համար) - Կատարում է բուժհիմնարկների վարակի հսկողության հնարավորությունների դինամիկ գնահատում` սանիտարական անձնագրավորում:
Հակաբիոտիկների և ախտահանիչների հսկողության բաժին - Մշակում, ուսուցանում և բուժհիմնարկներում ներդնում է հակաբիոտիկների վարման քաղաքականություն, ապահովում է համագործակցությունը ֆարմակոթերապևտների և բուժհիմնարկների միջև: -Ապահովում է դինամիկ լաբորատոր հսկողություն բուժ հիմնարկներում կիրառվող և ներդրվող նոր ախտահանիչ նյութերի նկատմամբ:
Մասնագիտական վնասակարությունների կանխարգելման բաժին -Ուսումնասիրում է բուժաշխատողների մասնագիտական վնասակարության մակարդակն ու գերազանցող պատճառները` կանխարգելիչ միջոցառումներ մշակելու նպտակով: /թափուր հաստիք/