Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն

Էջմիածնի հին խճուղի 109 շ., 0082, Երևան, Հայաստան
Հասցե
+374 10 56 56 06
Հեռախոս
[email protected]
Էլ. փոստ

Պատմությունը
1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո Ամերիկյան «Project HOPE»  կազմակերպությունը  Առողջապահության նախարարության հետ կնքեց 5 տարվա ծրագիր՝ մանկական վերականգնողաբանության հիմնադրման համար, որի շրջանակում հետավարտական ուսուցում ստացան և պատրաստվեցին  վերականգնողական բժիշկներ, բուժքույրեր, թերապիստներ, օրթեզիստներ:  Հիմք դրվեց նաև բուժական գործընթացին, ինչպես նաև հիմնադրվեց օրթեզավորման կենտրոնը:
Միևնույն ժամանակ, միջազգային «ADRA» կազմակերպությունը կառուցեց հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին հարմարեցված բուժական մասնաշենք և այս երկու ծրագրերի միացումից 1991 թ.-ին հիմնադրվեց Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնը: 1996թ-ից մինչ օրս Շվեյցարական «ՈՒղիղ օգնություն Հայաստանին» կազմակերպությունը համագործակցում է կենտրոնի հետ, և համագործակցության շրջանակում կազմակերպվում են համատեղ սեմինարներ, կոնֆերանսներ, կլինիկաներ, մասնագետների վերապատրաստումներ ինչպես տեղում, այնպես էլ արտասահմանյան երկրներում:
2002թ-ից կենտրոնում գործում է «ներառական մանկապարտեզ», որտեղ սահմանափակ կարողություններով երեխաները շփվում են իրենց առողջ հասակակիցների հետ, որն էլ օգնում է նրանց  լեզվի, ճանաչողական  և շարժողական ակտիվությունների զարգացմանը, նախապատրաստում է նրանց հասակակիցների հետ շփվելուն, և հետագայում  ուսումնական հաստատություններ հաճախելուն:
 
Մեր գործունեությունը
Կենտրոնն իրականացնում է նյարդային և ոսկրամկանային համակարգերի խնդիրներով   անձանց ֆիզիկական և սոցիալ-հոգեբանական վերականգնումը: Կենտրոնում վերականգնողական բուժում են ստանում կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգի ախտահարումներով անձինք (մանկական ուղեղային կաթված, տարբեր էթիոլոգիայի գլխուղեղի վնասվածք, ողնուղեղային վնասվածք, պերիֆերիկ նյարդերի տարբեր հիվանդություններ ու վնասվածքներ, բազկային հյուսակի վնասվածք), նեյրոմկանային հիվանդություններ, կեցվածքի շեղումներ (սկոլիոզ, կիֆոզ), ոսկրային համակարգի տարբեր խնդիրներ,ամպուտացիաներ, հետայրվածքային վիճակներ և այլն:
Կենտրոնի հսկողության տակ են գտնվում շուրջ 4000 հիվանդներ, տարեկան շուրջ 800 հիվանդ ստանում է վերականգնողական բուժում ստացիոնար, ցերեկային ստացիոնար և ամբուլատոր եղանակով:
Մեր թիմը
Վերականգնողական բուժումը կենտրոնում կազմակերպվում է թիմային մոտեցման սկզբունքով, թիմում ընդգրկված են վերականգնողական բժիշկ, ֆիզիկական և աշխատանքային թերապիստ, լոգոպեդ, հոգեբան, հատուկ մանկավարժ, բուժքույր: Թիմի հիմնական նպատակը ֆունկցիայի վերականգնումն է, որը թույլ կտա սահմանափակ կարողությամբ մարդուն հարմարվել շրջապատին և հանդես գալ իր հնարավորությունների առավելագույն մակարդակով, լինել հասարակության լիիրավ անդամ: Թիմի հիմնական անդամները հանդիսանում են պացիենտը և նրա ընտանիքը:
Կենտրոնում կազմակերպվում են միացյալ կլինիկաներ, որտեղ քննարկվում են առավել բարդ դեպքեր հիվանդի խնդրին առնչվող մասնագետների հետ` հրավիրվում են օրթոպեդներ, օրթեզիստներ, նյարդաբաններ, միկրովիրաբույժներ, այրվածքաբաններ և այլ մասնագետներ:
Կենտրոնի մասնագետները կազմակերպում են նաև արտագնա կլինիկաներ՝ Հայաստանի տարբեր մարզեր և մանկատներ:
2010թ-ից կենտրոնը ստացել է ՀՀ ԱՆ լիցենզիա՝ մեծահասակ հիվանդների վերականգնողական բուժում իրականացնելու համար:
Կենտրոնը հանդիսանում է բազա Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական բժշկական համալսարանի և Ֆիզկուլտուրայի ու սպորտի պետական ինստիտուտի համար:
 
Նեյրոզարգացողական բուժում
Վերականգնողաբանության ոլորտում ընդունված և լայնորեն կիրառվող բուժական մեթոդներից է Նեյրոզարգացողական բուժման (Բոբաթի) մեթոդը: Կենտրոնի մասնագետները վերապատրաստվել են այդ մեթոդով, իսկ  որոշ մասնագետներ, արտերկրում լրացուցիչ վերապատրաստվելով, ստացել են միջազգային հավաստագրեր և ձեռք են բերել այլ մասնագետներին կրթելու իրավունք: Կենտրոնն անցկացրել է երկու «նեյրոզարգացողական  հիմնական դասընթաց», որին մասնակցել են մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ ԼՂՀ-ից, Վրաստանից և Ռուսաստանից: 
 
Կենտրոնի հիմնական նպատակն է`
  • Կրթել վերականգնողական բնագավառում աշխատող մասնագետներին, ապահովել մասնագետների շարունակական կրթությունը,
  • դառնալ տարածաշրջանային կենտրոն, որը կիրականացնի վերականգնողական բուժում ինչպես ՀՀ-ի տարբեր մարզերի, այնպես էլ հարևան երկրների սահմանափակ կարողություններով անձանց համար,
  • բարելավել ծառայությունների մակարդակը:

 

Տնօրեն

Նարինե Գարեգինի Մանուկյան

Նկարներ

Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն
Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն
Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն
Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն
Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն
Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն
Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն
Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն
Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն
Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն
Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն
Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն
Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն
Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն
Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն
Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն
  • մինչև 18 տարեկանների վերականգնողական բուժում
  • մեծահասակների վերականգնողական բուժում
  • երեխաների մոտ նեյրոզարգացողական խնդիրների վաղ հայտնաբերում և բուժում
  • ֆիզիկական թերապիա (նեյրոզարգացողական բուժման, Վոյտայի, Պետոյի մեթոդներով)
  • էրգոթերապիա (աշխատանքային թերապիա)
  • լոգոպեդի ծառայություն
  • հոգեբանի ծառայություն
  • հատուկ մանկավարժ
  • ջրաբուժություն
  • լող
  • մերսում
  • ստամոքս-աղիքային համակարգի հետազոտում և բուժում
  • գերձայնային հետազոտություն
  • ֆիզիոթերապևտիկ կաբինետ (էլեկտրաթերապիա,գերձայնային թերապիա, պարաֆին, թթվածնաբուժություն, էլեկտրաստիմուլացիա)
  • ատամնաբուժական կաբինետ
  • կլինիկական լաբորատորիա
  • բոտուլինւտոքսին Ա-ի  ներարկումներ, որը հնարավորություն է տալիս բուժել դինամիկ կոնտրակտուրաները և հետաձգել վիրահատությունները,
  • նյարդերի հաղորդականության արագության որոշման թեստ  և ասեղային էլեկտրամկանագրում
  • ներառական բաժանմունք՝ երաժշտական թերապիա, խաղային թերապիա